Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մեծ աֆյորա է». «168 ժամ»

Նոյեմբեր 26,2013 12:07

2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը։ Կարդարանա՞ն իշխանությունների լավատեսական սպասումները, կերևա 23 տարի անց, մինչև 1974թ. ծնված անձանց կենսաթոշակային տարիքը։ Իսկ Հայաստանում ի՞նչն է բարդ՝ հասնել կենսաթոշակային տարիքին, այսինքն՝ ապրել առողջ և երկար, ինչպես նաև վստահ լինել, որ թոշակային տարիքդ կդիմավորես Հայաստանում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ավելի քան 60 հայաստանյան ընկերությունների 3000 աշխատակիցները դեմ են հունվարի 1-ից կուտակային պարտադիր համակարգին՝ վստահ, որ այն շտկումների, գրագետ հաշվարկների անհրաժեշտություն ունի։ ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներից Կարեն Մելիքյանն ու Դավիթ Օսիպյանը, ինչպես նաև նրանց գործընկերները, պատրաստ են ցանկացած ամբիոնից հիմնավորել իրենց ասածն ու հրապարակային երկխոսության մեջ մտնել իշխանության ներկայացուցիչների հետ։ Նման հանդիպումները քաղաքական մեծամասնությունը համարում է այլևս անաքրոնիկ. այս խնդիրն արդեն երկար ժամանակ քննարկման է դրված, և, մասնավորապես, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կարող էին ավելի վաղ արձագանքել։

– Ինչո՞ւ եք պայքարը սկսում այսքան ուշ. դա անհասկանալի է նաև քաղաքական մեծամասնությանը, օրինագիծը մոտ 10 տարի քննարկման փուլում է…

Կարեն Մելիքյան– Եթե չեմ սխալվում, 5 տարի պայքարում էինք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ, և մեկ օրում որոշվեց, որ ՄՄ ենք մտնելու։ Այսինքն՝ պայքարի ժամանակահատվածն այս դեպքում էական չէ։

Դավիթ Օսիպյան– Այս հարցը մինչ օրս լուրջ քննարկման չի դրվել։ Առհասարակ, հասարակության և իշխանության միջև կապը խախտված է։ Երբ մենք հանդիպեցինք այս խնդրով ներգրավված կազմակերպություններից մեկի հետ, ուզում էինք հարցեր տալ, ասացին՝ «Մեզ հարցեր չպետք է տաք, մենք եկել ենք ոչ թե ձեր հարցերը լսելու, այլ ասելու՝ ինչպես պետք է լինի»։

Կարեն Մելիքյան– Մարդկանց շփոթության մեջ է գցում այդ 5 տոկոս ասվածը։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ իրական աշխատավարձի վրա դա անդրադառնալու է ավելի, քան 5 տոկոս։ Եթե մինչև 500.000 դրամ ես ստանում, կազդի 6,5-7 տոկոս, իսկ եթե 500.000-ից ավելի ես ստանում՝ ըստ աշխատավարձի չափի՝ մինչև 13 տոկոս։ Տեսեք, օրենքի պահանջում հաշվարկն արվում է անվանական աշխատավարձից, այսպես ասած՝ կեղտոտ աշխատավարձից, իսկ պահումներն անում են քո փաստացի ստացած մաքուր աշխատավարձից։ Մաքուր ստացածի համեմատ՝ այդ տոկոսները մեծ են։ Իսկ մարդն իր անվանական աշխատավարձով չի ապրում, այլ ապրում է իր ստացած իրական գումարով։ Այսինքն՝ այս օրենքն էապես վատթարացնելու է մարդկանց սոցիալական վիճակը։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930