Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսի հոգեբուժարանի հետքերով. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 26,2013 11:43

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող իրավիճակին, մասնավորապես այս տարվա ընթացքում արձանագրված ինքնասպանության, հիվանդներից մեկի խեղդամահ լինելու, ինչպես նաեւ ծեծի դեպքերին։ Տեղի ունեցած միջադեպերի մանրամասները պարզելու նպատակով այցելեցինք տուն-ինտերնատ։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին տուն-ինտերնատի բնակիչ, 84-ամյա Լեոնիդ Ադունցը հանկարծամահ էր եղել, իսկ մինչ այդ ծեծի էր ենթարկվել տուն-ինտերնատի հիվանդ Սամվելի կողմից։ Ուստի Ադունցի՝ սրտամկանի ինֆարկտից մահանալու պաշտոնական տեղեկությունը շատերի համար անհավանական Էր։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ադունցին խեղդամահ էին արել։ Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 23.30–ի սահմաններում, ինքնասպան էր եղել տուն-ինտերնատի բնակիչ, 1957թ. ծնված Արմո Ավակիմյանը՝ 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկի պատուհանից ցած նետվելով։ Իսկ ահա նոյեմբերի 2-ին տուն-ինտերնատի երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանը փայտով ծեծի էր ենթարկվել։
Ինչեւէ. «Ժողովուրդ»-ը տուն-ինտերնատի գլխավոր հոգեբույժ Միշա Կահրամանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց բոլոր բաժիններում, եւ պարզվեց, որ առաջնային խնդիրը հոգեբույժների պակասն է. «Տնօրինությունը բազմիցս բարձրաձայնել է խնդրի մասին։ Դիմել ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը, առողջապահության նախարարությանը, բայց մինչ օրս որեւէ տեղաշարժ չկա։ Հիմնական պատճառն այն է, որ տուն-ինտերնատը շատ հեռու է, դրա համար էլ հոգեբույժները չեն գալիս աշխատելու»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` panorama.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930