Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» թերթի հոկտեմբերի 31-ի համարում Դիլիջանի միջազգային դպրոցում թափուր աշխատատեղերի հայտարարություն է տպվել: Պահանջվում են ջրամատակարարման եւ ջրահեռացման, օդափոխման եւ օդամղիչների, կաթսայատան ջեռուցման համակարգի մասնագետներ: Այդ աշխատատեղերին հավակնողները պետք է ունենան բարձրագույն մասնագիտական տեխնիկական կրթություն, նշված մասնագիտությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է, անգլերեն լեզվի իմացությունը՝ ցանկալի, Windows, MS Office, Internet Autocad ծրագրերի իմացությունը նույնպես ցանկալի է:
Դիլիջան քաղաքի բնակիչների մեջ կա՞ն մասնագետներ, որոնք կարող են բավարարել հայտարարության մեջ նշված բոլոր պահանջները: Դիլիջանցիներից դժգոհություններ ենք լսել, որ Դիլիջանում ստեղծվող նոր աշխատատեղերը դրսից, հիմնականում` Երեւանից եկածների համար են, դիլիջանցիներին սովորաբար առաջարկում են մատուցողի, հավաքարարի, սեւագործ բանվորի եւ նմանատիպ աշխատանք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչ կա զարմանալու, Հայաստանում որքան պատասխանատու աշխատանքի է լինում մարդ, այնքան վերջինս ապուշ է լինում, իսկ որքան քիչ պատասխանատվություն, այնքան ավելի խորը գիտելիքներ տարբեր ոլորտներից: Իսկական տնծիծաղ:
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկին իմ գրասենյակում զուգարան մաքրողի աշխատանք էլ չէի տա. սա իմիջայլոց…