Լրահոս
Օրվա լրահոսը

Բեր բիծդ ջնջեմ, շեֆ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 26,2013 11:34

Որքան կկազմի աղքատության ցուցանիշը 2012 թվականի համար ըստ ԱՎԾ-ի, կերեւա հրապարակվելիք զեկույցից, բայց այսօր արդեն կարելի է կանխատեսել, որ ԱՎԾ-ն անակնկալ է պատրաստել։ Ամենայն հավանականությամբ, հրապարակվելու է աղքատության բավականին ցածր ցուցանիշ՝ մոտ 30 տոկոս։ Այսինքն, ըստ ԱՎԾ-ի, 2012 թվականին Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսը աղքատ է եղել։ Համեմատության համար նշենք, որ 2011-ին աղքատության ցուցանիշը 35 տոկոս էր, 2010-ին՝ 35.8 տոկոս, 2009-ին՝ 34,1 տոկոս։ Այնպես որ այս ֆոնին աղքատության ընդամենը 30 տոկոս ցուցանիշը հզոր «առաջընթաց» է։

Տվյալ դեպքում հարցը քաղաքական է։ Ավելի ճիշտ ներքաղաքական։ Խնդիրն այն է, որ վերջին տարիներին աղքատության ցուցանիշի 34.1-35.8 տոկոսի միջակայքում տատանվելը Սերժ Սարգսյանի վարչակազմի համար հատուկ հմայք է ձեռք բերում։ 2008-ին, երբ նա ստանձնեց իր ներկայիս պաշտոնը, աղքատության պաշտոնական ցուցանիշը 27.6 տոկոս էր։ Եվ ստացվում է, որ հենց նրա իշխանության տարիներին ՀՀ բնակչությունը կտրուկ աղքատացավ։ Իհարկե, դրա համար կան արդարացումներ, թե 2009-ին ֆինանսատնտեսական ճգնաժամ էր եւ դրա պատճառով աղքատությունը խորացավ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930