Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միսն էժանացել է. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 26,2013 11:28

Երեւանի Զեյթունի շուկայի մերձակա տարածքում «ՀԺ»-ի թղթակցի ուսումնասիրությունները հանգեցրել են եզրակացության, որ տեղական մսի գինն իջել է այնքան, որ գրեթե հասել է Բրազիլիայից եւ Ռուսաստանից ներկրված կամ ընդհանրապես անհայտ ծագմամբ, սառեցված մսի գնին։ Զեյթունի շուկայի մոտակայքում՝ Սեւակի եւ Ռուբինյանց փողոցներում, մսի վաճառքով զբաղվող մի քանի տաղավարներում եւ խանութներում վաճառվող միսը ռեկորդային ցածր է։ Խանութներից մեկում երինջի եւ ցլիկի միսը սկսում է 1500 դրամից եւ հասնում առավելագույնը 2300 դրամի։ Նշված խանութում հասուն տավարի ոսկրոտ միսն արժե 1700 դրամ, իսկ ջահել անասունինը՝ 1950: Փափուկ մսի առավելագույն գինը 2200-2300 դրամ է։ Խոզի չալաղաջն արժե 2600 դրամ (մեկ տարի առաջ այն 3500 դրամի էր հասնում), բուդը՝ 2500, իսկ թեւը՝ 2000 դրամ։ Խանութում անգամ ակցիա է հայտարարված։ Այսպես, 10 կիլոգրամ եւ ավել աղացած տեղական միս գնելու դեպքում ամեն կիլոգրամի դիմաց գնորդը վճարում է 1600 դրամ։ Ղաուրմայի միսը նույնպես՝ 10 կգ եւ ավելի գնելու դեպքում, 1700-ի փոխարեն արժե 1450 դրամ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930