Երեկ Հնդկաստանի Չեննայ քաղաքում սահմանված ժամկետից չորս օր առաջ կայացավ դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի 23-ամյա գրոսմայստեր Մագնուս Կարլսենի թագադրման արարողությունը: Նահանգի վարչապետ Թամիլանադ Ջայալալիթան հաղթանակի առիթով շնորհավորեց աշխարհի նոր չեմպիոնին, իսկ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Կարլսենին մեծարեց՝ ուսերին դափնեպսակ դնելով:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի երկու մասնակիցներն էլ ստացան մրցամարտի կազմակերպման կանոններում նշված համապատասխան դրամական մրցանակներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև