Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնֆերանսի կազմակերպիչն արձագանքում է Տիգրան Ուրիխանյանի գնահատականներին

Նոյեմբեր 25,2013 22:45

Օրեր առաջ տեղի էր ունեցել «Վիլնյուսի նախաշեմին Եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի մասնակցությունը» թեմայով կլոր սեղան, որի հյուրերի ցանկում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Այսօր Aravot.am-ում հրապարակվել էր Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցը, որտեղ վերջինս նշել էր, որ վերը նշված կլոր սեղանի հյուրերից ներկա էր միայն նա: Այդ կապակցությամբ ձեզ եմ ներկայացնում այդ ապատեղեկատվությունը մասին ողջ ճշմարտությունը, մինչ կլոր սեղանի սկսելը, ցուցակով հրավիրված հյուրերը արդեն ներկա էին, որից հետո եկավ նաև Տիգրան Ուրիխանյանը: Սակայն այսօր Ուրիխանյանը սուտ հայտարարություններով է հանդես գալիս, որտեղ նշում է, որ կլոր սեղանին միայն ինքն է ներկա եղել:

52935497a5221_medium3

Տ. Ուրիխանյանի այսպես կոչած «խղճուկ կոնֆերանսը» անցել է բարձր մակարդակով, որին ներկա էին ԲՀԿ-ի երիտասարդների միության արտաքին կապերի խորհրդի նախագահ Մարիամ Հովսեփյանը, Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանը, Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ալմատ Տոեկինը և այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

5293548951944_medium2

 

Այն որ ԲՀԿ-ը միշտ եղել է երիտասարդների կողքին, իսկ կլոր սեղանի մասնակիցների մեծ մասը երիտասարդ քաղաքագետներ և տնտեսագետներ էին, արդյոք արժեր, որ ԱԺ պատգամավորը այդպիսի կլոր սեղանը համարեր «խղճուկ»:

Հույս ունենք, որ պատգամավորը վերջ կտա նմանատիպ հայտարարություններին, կսահմանափակվի այսքանով, քանի որ մենք ժամանակ չունենք զբաղվելու ԱԺ պատգամավոր, ԲԿՀ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի PR-ով:

 

«Վիլնյուսի նախաշեմին Եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի մասնակցությունը» թեմայով կլոր սեղանի կազմակերպիչ, «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ փոխնախագահ Արման Ղուկասյան

 

Մանրամասները՝ միջոցառման մասին պատմող տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930