Լրահոս
Օրվա լրահոսը

1news.az. Մամեդյարովի համար շախմատում գլխավորը հայերին հաղթելն է

Նոյեմբեր 25,2013 22:17

Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովը հայերին հաղթելու դեպքում՝ «աչքերը փակում է և պատկերացնում է, թե ինչպես է իր համար ուրախանում յուրաքանչյուր ադրբեջանցի»: «1նյուզ.ազ»-ի հետ զրույցում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնող շախմատիստն ասել է, որ դա է իր համար խաղի գլխավոր նպատակը:

Որպես համեմատական նշենք, որ Հայաստանի և աշխարհի ուժեղագույն 2-րդ շախմատիստ Լևոն Արոնյանը` մեկ տարի առաջ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք հայերի համար դժվար չէ ադրբեջանցիների հետ խաղալը, ասել էր. «Մենք միշտ փորձում ենք մեր խաղում մոռանալ, թե ում հետ ենք խաղում, մարդու ազգության մասին չմտածել: Թշնամի ազգեր չկան, կան ուղղակի վատ մարդիկ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ձայն says:

    Էս ազերիները Արցախի պատերազմում էլ վախից աչքերը փակել էին, մինչև բացեցին … ամեն ինչ արդեն վերջացել էր ու Մինսկի խումբը ժամանեց:

    Հարգելի «հակառակորդներ» աչքերդ ժամանակից շուտ մի փակեք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930