Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ կառույցի ղեկավարը գենդերային հարցերի շուրջ խոսում է որպես հայ տղամարդ

Նոյեմբեր 25,2013 22:12

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից կարծիք հարցրեց   «Գենդերային հավասարության մասին» օրենքում «գենդեր»  բառը այլ բառով փոխարինելու մասին, որը դարձել է համազգային թեժ քննարկումների թեմա: Մենք նաև հարցրեցինք` եթե մարդը որոշի ընտրել իր սեռը, անկախ այն հանգամանքից, Հայաստանում նման օրենք կա՞, թե՞ ոչ,  չի՞ գնա հայտնի կլինիկաներ, պլաստիկ վիրաբույժների մոտ ու սեռափոխվի:

«Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում էդ հոգեբանությունը, շատ անկեղծ, ընդամենը էսպես ասեմ` այստեղ անկախ ամեն ինչից խոսելու եմ  որպես հայ տղամարդ, հայ ծնող: Ասեմ, որ չեմ լսում քննարկումները, չեմ էլ կարդում, բայց ուրախանում եմ, որ քննարկվում է, հարկ համարում եմ, որ քննարկվի, որպեսզի նախ խնդրի էությունը հավուր պատշաճի ներկայացվի և իրազեկվի մեր հասարակությանը և եթե ներկայացվի ինչպես հարկն է, համոզված եմ, որ իմ հետ համակարծիք լինողների բանակը անհամեմատ մեծ կլինի:

Բայց մյուս կողմից մարդու իրավունքների սահմանափակման առումով կարելի է մոտենալ խնդրին, բայց չանտեսել  ոչ մի վայրկյան չմոռանալ մեր հայկական ավանդական ընտանիքի գերակայությունը` լիարժեք: Սա և պատվիրան է, և  պատմություն է, սիրում եմ կրկնել ու պիտի անընդհատ կրկնեմ, որ ավանդույթը, որպես պատմության մաս, ուժ է, հոգեբանության հիմք, էդ հոգեբանությունը խաթարելուն բացարձակապես դեմ եմ:

Աշխարհը մեծ է. ձեր ասած մյուս տեսակի սոցիալական սեռի ընտրության, չգիտեմ ինչ… չշարունակեմ, հնարավորությունները ավելի շատ են… Տեսեք մենք ամեն մի տեղափոխություն վերագրում ենք արտագաղթի: Բնակավայրի ցանկացած տեղափոխություն արտագաղթ չէ, սա սոցիալական ուրիշ անվանում ունի նաև: Ես չեմ ժխտում, որ արտագաղթ կա, բայց բնակավայրի ցանկացած տեղաշարժ արտագաղթ բառով կոչել հնարավոր չէ, որովհետև արտագաղթ ասածը ենթադրում է ուրիշ սոցիալական, հոգեբանական, քաղաքական ինստիտուտների խնդիր:

Մարդը, եթե նավաշինության ֆակուլտետ է ավարտել, եկել է հայրենի քաղաք, ամուսնացել է, ընտանիք է կազմել, պիտի գնա աշխատելու,  նավաշինական գործարան մենք Հայաստանում չունենք, կոպիտ օրինակ եմ ասում, պիտի աշխատի, ստեղծագործի ուրիշ տեղ: Նունը կարելի է արվեստագետների առանձին խմբի մասին ասել, եթե ձայնը պիտի մշակի, գնալու է առաջնահերթ Իտալիա կամ Գերմանիա, չի մնալու Հայաստանում, սա ուրիշ խնդիր է: Նույն հնարավորությունը կունենա նաև համապատասխան այն երկրներում, որտեղ  էդ ավանդույթը` գոյապահպան  ավանդույթը չկա ձեր ասած մտածելակերպն ունեցող մեր հայրենակիցները, ապրեն, աշխատեն, ստեղծագործեն,  Աստված իրենց հետ…:

Մեր այն դիտարկմանը`ճիշտ հասկացա՞նք ձեր խոսքերը` ով պատրաստվում է  իր սոցիալական սեռը ընտրել, թող գնա երկրից: «Չէ, ես չեմ ճանապարհում բոլորին,  ես ասում եմ որպես կարծիք, բայց ուզում եմ շեշտադրված ասել, կողմնակից լինելով ցանկացած հոգեբանական վերաձևավորման` ժամանակի առումով թելադրվող` գիտատեխնիկական, մշակութային զարգացումների տանող, խիստ պահպանողական եմ այս հոգեբանության պահպանմանը, որը գալիս է որպես պատմության կողմից տրված ուժ», -ասաց ՀՀԿ կառույցի ղեկավարը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմեն Ս. says:

    Զզվելի է արդեն գիտեք էս Սահակը, պարապ եք մնացել, ուրիշ մարդ , էն էլ խելացի , չկա Գյումրիում ?, որ հարցարզրույց վերցնենք, հետաքրքիր է գիտեք, ինչու չեք անդրադառնում Սահակ Մինասյանի պարտադրանքներին դպրոցներին` Օգանեզովի տոմսերի վաճառքի հետ կապված, էնքան էլ …ի տղա է, որ ասում է, մենք նման բան չենք անում, հարգելի լրագրող, դուք մի հատ չդժվարանյիք , ձեռք բերեիք այդ տոմսը, ու տեսնեիք, որ Օգանեզով անուն ազգանունը տոնմսի վրա ձեռագրով է գրված, սա ինչ է նշանում? նշանակում է, Սահակը և Կարինե Ավդալյանը պատասհական թղթերի վրա գրել են տվել էդ անունը ու ուղղակի բիզնես են անում էդ տոմսերով?դուք Գյումրիից չեք? չեք լսում ինչ են անում դրանք, գրեք էլի դրա մասին, թե չէ սահակը ինչ գիտի գենդեր բառը ինչ է նշանաում, ի դեպ նյութից հասկացա, որ նա չգիտի բառի իմաստը?միգուցե համարձակվեք հարցնեք նրան, եթե իհարկե չհասցնի մինչ այդ կողքիններից իրազեկվել

    • Հասմիկ says:

      Իսկ Գյումրիում կարող եք նշել, թե ով գիտի ինչ է գենդերը: Որոշ մարդկանց թվում է, թե իրենք գիտեն, բայց իրականում հենց թվում է, ոչ մի բան էլ չգիտեն: Տեսել եք, ովքեր են Հանրային Խորհրդում զբաղվում գենդերային հիմնախնդիրներով: Նրանք, ովքեր նշված խորհրդում պատահականորեն են հայտնվել, իրենց նեղ մասնագիտական խնդիրներին նույնիսկ փոքր չափով չեն տիրապետում և դասագրքի սահմաններից չեն կարողանում դուրս գալ ու մի հոդաբաշխ խոսք ասել:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վայ, բայց դուք Հայաստանում ի՜նչ պրիմիտիվ ու անտեղյակ եք գենդերային և հարակից հարցերում: Նեո-բոլշևիկյան ռուսաստանի լիարժեք վասալների պես. «հայ տղամարդը» Սիբիրի խորքերում «գենդեր» է ման գալիս: «Նժդեհական» ՀՀԿ-ականների բլեֆներից պրծում չկա. «հայ տղամարդը» Հայաստանում («գենդերից կատաղած») ‘խաբսեր’ է տալիս՝ մինչև Պուտինի նոր հրամանը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930