Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատկան մարմինները ողջամիտ ժամկետներում Մարցի խնդիրը չլուծեն, մենք նորից կփակենք ճանապարհը»

Նոյեմբեր 25,2013 20:59

«Մարցում երրորդ հէկ-ի կառուցման հետեւանքով գետն ընդհանրապես կցամաքի, որը կունենա իր բացասական մի շարք հետեւանքները`բուսականության վերացում, սողանքների ի հայտ գալ»,- այդ մասին այսօր թեմայի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ակտիվիստ Հովհաննես Ղազարյանը` նկատելով, որ բացի  վերոնշյալները` երրորդ հէկ-ի կառուցման արդյունքում գյուղացիները կզրկվեն գետի ջուրը օգտագործելու, անասուններին ջրելու եւ այլ հնարավորություններից:

«Ժամանակին այդտեղ նաեւ ձուկ է եղել, այժմ, ցավոք, ձուկ էլ չկա»,-ասում է նա:

Hovhannes-Xazaryan

Ակտիվիստի դիտարկմամբ՝ անտրամաբանական է այն, որ ինչ-ինչ բիզնես նպատակների համար գետը  մտցնեն խողովակները`ոչնչացնելով բնությունը` այն դեպքում, երբ հանրային լսման արձանագրությունը խախտումներով է կազմվել:

«Նմանատիպ գործընթացները պետք է ունենան որոշակի ընթացակարգեր, որոնք պետք է պահպանվեն: Այս դեպքում թիվ մեկ շահառուն Մարց գյուղի բնակիչն է: Մարտի 12-ին Մարցում տեղի են ունեցել հանրային լսումներ, մեր ձեռքի տակ կան այդ լսումների տեսանկարահանումները, որտեղ հստակ երեւում է բնակիչների դիրքորոշումը: Կազմվել է անօրինական արձանագրություն, հանրային լսումը կեղծվել է, քանի որ 7 մարդու համաձայնության ստորագրություն կա, բայց իրականում 25 մարդ է մասնակցել: Մյուսների դիրքորոշումը ինչու չի արտացոլված: Ընդհանուր առմամբ 400 չափահաս բնակիչ ունեցող գյուղի 320 բնակիչը ստորագրությամբ դեմ է արտահայտվել այդ հէկ-ի կառուցմանը»,-ասում է Հովհաննես Ղազարյանը:

Նա պատմում է, որ վերջերս տեղեկացել են այն մասին, որ Մարցում վախի մթնոլորտ կա, որոշել են գնալ, տեղում ծանոթանալ իրավիճակին:

Արդյունքում ակտիվիստներն ու Մարց գյուղի բնակիչները Վանաձոր-Մարց հատվածում նոյեմբերի 17-ին փակել էին Վրաստան տանող միջպետական ճանապարհը` այդկերպ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով հարցի կարեւորության վրա` պահանջելով կասեցնել երրորդ հէկ-ի կառուցումը:

«Մի շարք պատկան մարմիններ պետք է հասկական, որ եթե չեն ուզում բնակիչների զայրույթը առաջ բերել, ապա պետք է ուղղակի քայլեր կատարեն: Եթե ողջամիտ ժամկետներում խնդիրը չլուծվի, մենք նորից գնալու ենք, նորից քայլեր ենք կատարելու, հնարավոր է անժամկետ փակվի ճանապարհը, ու ոչ մեկ տեղ, ընդ որում խոսքը միջպետական ճանապարհների մասին է, մենք խաղ չենք անում: Կլինեն նաեւ այլ գործողություններ»,-եզրափակում ակտիվիստը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930