Ազատամարտիկներին ՀՀԿ-ի հետ կլոր-սեղանի շուրջ երկխոսության հրավերք արած ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ ազատամարտիկների իշխանափոխության պահանջը ելք չէ:
«Առաջարկել եմ երկխոսություն, որ իրենց խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնենք, բայց եթե իշխանափոխություն են միայն պահանջում, դա ելք չէ, լուծում չէ: Պետք է քննարկեն խնդիրները կառավարության հետ, որովհետեւ շատ խնդիրներ լուծում են գտնում՝ միգուցե դանդաղ, միգուցե աստիճանաբար, բայց գտնում են: Պետք չէ միայն թե բողոքի ցույցեր անցկացնեն, միայն խոսեն իշխանափոխության մասին, որը այս պահին իրատեսական չէ, այլ պետք է հանդիպեն եւ խոսեն իրենց խնդիրների մասին»,- ասաց տիկին Աճեմյանը՝ «Aravot.am»-ի հետ զրույցի ընթացքում:
Նա ասաց, որ մարզերում բնակվող շատ ազատամարտիկների գիտի, որոնց կառավարությունը օգնություն է առաջարկվում, բայց ազատամարտիկները երբեմն դա էլ են մերժում, իսկ երբեմն. «Վերցնում ու հետո էլի դժգոհում են: Եթե այդ մարդիկ իրականում բողոք ունեն եւ կառավարութան հետ քննարկման արդյունքում որոշակի հարցեր կարող են լուծվել, ապա խոսել միայն իշխանափոխության մասին տեղին չէ»:
Անդրադառնալով ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի մտավախությանը, թե ՀՀԿ-ն երկխոսության կոչ արեց ՀԱԿ-ին, հետո ձերբակալեցին Տիգրան Առաքելյանին, մեր ընկեր Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպեցին, այդ տղան հիմա բանտում է»՝ տիկին Աճեմյանն ասաց. «Ընտրովի արդարադատությունը մարդկանց հոգեբանության մեջ է մտել եւ չեն ցանկանում տեսնել օրենքի տառն ու անվերջ օրինակներ են բերում, որոնք բացարձակապես տեղին չեն»:
Կարդացեք նաև
Հետո կարծիք հայտեց, որ նորմալ չէ անընդհատ ու ամեն ինչից բողոքելը եւ ասաց, որ ազատամարտիկներին հրահրողներ կան. «Այդ մարդկանց հրահրողներ կան, ինչը համարում եմ ոչ պարկեշտ»: Ու չմանրամասնեց՝ ովքեր կարող են լինել հրահրողները. «Ով որ ինչ-որ մի բանից դժգոհ է, վազում է հրապարակ ու բողոքի ցույց անում: Ազատամարտիկների հետ համաձայն չեմ, եթե մարդը ընդհանարապես չի ուզում աշխատել, այլ միայն պահանջում է, էն էլ երկրի այս վիճակում, մեր բյուջեից, սա նորմալ չէ… Չէի ուզենա, որ մեր երկրի կռված մարդիկ, որոնք ավանդ ունեն, հանդես գային այդ կոչերով, որովհետեւ երկրի նախագահն էլ, Պաշտպանության նախարարն էլ իրենց հետ կռվել են»:
Վերջում էլ հստակեցրեց, ազատամարտիկների հետ երկխոսության առաջարկն արել է իր անունից, ոչ թե կուսակցության. «Դա ինքնաբուխ եմ ասել… իմ տեսակետն եմ հայտնել՝ իմ կանացի, պատգամավորական դիրքորոշումից ելնելով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իհատկե՝ ազատամարտիկներին հրահրողներ կան: Եվ այդ հրահրողները նրանց սոցիալական ծանր
պայմաններն են, ամենօրյա ահագնացող անորոշությունն ու անտարբերությունը պետական այրերի կողմից, և վերջիններիս անսահման անկշտությունը, թալանը և անասնական բնազդը: Թող անիծվեն
բոլոր նրանք, ովքեր այս աղետի պատճառն են հանդիսանում: