Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանայք սկսում են բարձրաձայնել իրենց դեմ կատարվող բռնության մասին

Նոյեմբեր 25,2013 18:59

kananc 2kananc brnutyun1Նոյեմբերի 25–ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ առիթով այսօր երթ էին կազմակերպել  կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, որոնք կոչ էին անում չլռել  բռնության ենթարկվելու մասին, քանի որ լռության հետեւանքով բռնության ենթարկվող կանանց թիվը ավելի է մեծանում։ 

Երթի մասնակիցների պնդմամբ՝ այսօր Հայստանում կանանց 25% – ը ենթարկվում է բռնության, արձանագրվել են նաեւ մահվան դեպքեր, որոնց պատճառով այսօր 12 երեխա մնացել են առանց մայրական խնամքի։

Ինչպես Aravot.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Կանանց ռեսուսային կենտրոն» հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանը՝ եթե մինչ այս տարի երթին մասնակցել  է միայն իրենց կազմակերպությունը, ապա այս տարի իրենց են միացել նաեւ շատ այլ կազմակերպություններ, որոնք պայքարում են կանանց իրավուքների համար։ Է. Մելիքսեթյանը նշեց նաեւ, որ  այս տարի թեժ գիծ զանգերը զգալիորեն ավելացել են, ինչը , ըստ նրա, վկայում է այն մասին, որ կանաք սկսում են բարձրաձայնել  իրենց դեմ կատարված բռնության մասին՝ չվախենալով հասարակության արձագանքից։
kananc brnutyunԱյս փաստը հաստատեց նաեւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ այսօր ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ բռնության մասին լռելու կարծրատիպը տարեց տարի նվազում է, հավելեց նաև, որ այդ բնագավառում դեռ անելիքներ շատ կան, այս մասին վկայում է այն փաստը, որ կանանց բռնության մասին հարցմանն մասնակցած բոլոր կանայք նշել էին գոնե մեկ պատճառ, որի համար ամուսինն իրավունք ունի իրենց ապտակելու։ Ինչ վերաբերվում է կանանց բռնության դեմ պայքարի միջազգային օրվան՝ Գ. Հայրապետյանն նշեց, որ իրենք նախատեսել են 16 օրյա  ծրագիր, որի ժամանակ ցուցադրվելու են ֆիլմեր, լինելու են ներկայացումներ և այլ միջոցառումներ, որոնք ավարտվելու են դեկտեմբերի 10–ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը։Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող եւ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ  Բրեդլի Բուզետտոն նշում է, որ այս խնդիրը չի վերաբերվում միայն Հայաստանին, այն արդիական է աշխարհի շատ երկրներում։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս , որ աշխարհում ամեն 10 կնոջից 3–ը ենթարկվում են բռնության, որոնք տարբեր բնույթ են կրում՝ հոգեբանական, սեռական, ֆինանսական։ Կան երկրներ, որտեղ ամեն 10 կնոջից 7-ն  է ենթարկվում բռնության։ Ըստ Բ. Բուզետտոյի՝ Հայաստանում այժմ ակտվորեն տարվում են աշխատանքներ կանանց և տղամարդկանց միջև լիարժեք սեռային հավասարության հասնելու համար։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930