Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդեմ հուշաղբյուր-սրբավայրերի աղտոտման

Նոյեմբեր 25,2013 18:26

Տավուշի մարզում  շատ հուշաղբյուրների շրջակայքը աղտոտված է  այդտեղ  քեֆ արածների թողած  տարատեսակ թղթերով, ցելոֆանե տոպրակներով, ապակե եւ պլաստմասե  շշերով, միանգամյա օգտագործման  ափսեներով  ու բաժակներով, ծխախոտատուփերով, ծխախոտի կոթուկներով: Որոշ հուշաղբյուրներ գտնվում են ճանապարհամերձ տարածքներում  եւ կանգ առնող արտասահմանցի զբոսաշրջիկները դրանց շրջակայքից վատ տպավորություն են ստանում:

maqrum-2

Վերջերս  «Հույսի կամուրջ»  հասարակական կազմակերպության Նոյեմբերյանի մասնաճյուղը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում մասնաճյուղի մանկավարժները, մասնաճյուղ  հաճախող երեխաները  եւ նրանց  ծնողները  անտառների մոտ գտնվող մի քանի  հուշաղբյուրի տարածք մաքրեցին տարատեսակ աղբից, նաեւ խնդրի վերաբերյալ  իրենց մտահոգությունը  հայտնեցին: «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն Ալիսա Գուլքանյանն ասաց.

«Կան բացասական երեւույթներ, որոնք այնքան են արմատացել, որ թվում են անփոփոխելի, կարծես թե մեր ազգային դիմագծից են:  Այս ուղղությամբ մենք էլի միջոցառումներ կանենք, միգուցե «սայլը տեղից շարժվի»: Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, որ մաքրությունն առաջնահերթ է, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է  սրբավայրերի մաքրությանը: Երեխաներին ներգրավելով այս գործում՝ հույս ունենք, որ մեծերը  կամաչեն ու  այլեւս չեն աղտոտի հուշաղբյուրների շրջակայքը»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930