Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական դատավարության մասին օրենսգրքի նախագծում առկա են հատկանիշներ, որոնք վտանգելու են մեղադրյալի հիմնարար իրավունքներ իրականացումը»

Նոյեմբեր 25,2013 17:57

ՀՀ Փաստաբանների պալատի ակումբը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան Գրասենյակը կազմակերպել էր հերթական համատեղ քննարկումը նվիրված ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Քննարկումը նվիրված էր մեղադրյալի, տուժողի, վկայի ցուցմունքի դեպոնացմանը և մեղադրյալին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկելուն: Միջոցառման մասնակիցները կարծում են որ այս օրենսգրքով նախագծով առաջարկվող որոշ լուծումներ վտանգելու են մեղադրյալի հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացումը:

Ակումբի նիստի մասնակիցները փաստել են, որ Նախագծի հեղինակները դուրս են եկել Հայեցակարգով առաջարկվող լուծումներից և այնպիսի նորամուծություն են մտցրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում, որ նույնիսկ եվրոպացի փորձագետներ են զարմանք հայտնել այդ լուծումների վերաբերյալ: Նշված լուծումները հակասում են ՄԻԵԿ-ի դրույթներին: Դեպոնացման ինստիտուտը կհանգեցնի նրան, որ ըստ էության գործեր քննող դատարանները դատավճռի հիմքում կդնեն մեղադրյալների, վկաների և տուժողների դեպոնացված ցուցմունքները: Պաշտպանական ինստիտուտը ըստ էության անելիք չի ունենա: Մեղադրյալները կզրկվեն ցուցմունք տալու իրավունքից և կլռեն, քանի որ դեպոնացված ցուցմունքի հակասող ցուցմունք տալու դեպքում մեղադրյալների նկատմամբ միևնույնն է մեղադրական դատավճիռ կկայացվի և դատապարտվելուց հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի սուտ ցուցմունք տալու համար:
Եթե մեղադրյալներն այս անգամ էլ նախկին գործով դեպոնացված ցուցմունքին հակասող ցուցմունք տան, ապա դրա համար նույնպես նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի և այսպես շարունակ:
Բացի այդ նշված ինստիտուտի ներդրումը կծանրաբեռնի առանց այն էլ ծանրաբեռնված դատարաների աշխատանքը:

Անհրաժեշտություն է առաջանալու նոր դատավորների նշանակման:
Ակումբի նիստի մասնակիցները անդրադարձան նաև ձերբակալման թեմային, մասնավորապես անձին առանց կարգավիճակի և առանց պաշտպանի 6 ժամ անազատության մեջ պահելու մասին: Ընդ որում նախագծով , որոշ դեպքերում անձը զրկվել է այդ 6 ժամվա ընթացքում իր հարազատներին իր գտնվելու վայրի մասին տեղյակ պահելու մասին: Հետաքրքիր է, եթե մեղադրյալի հարազատները տեղյակ չլինեն, ով է ապահովելու մեղադրյալի պաշտպան ունենալու իրավունքը:

Ակումբի նիստի մասնակիցները հայտարարել են, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունումը լուրջ խնդիրներ է առաջացնելու ՀՀ-ում, վտանգվելու են մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները, ուստի հհետևողական պայքարելու են, որպեսզի նախագծի որոշ դրույթների չընդունվեն: Որոշվեց Նախագծի վերաբերյալ կազմակերպել ծավալուն քննարկումներ, քննարկումներին մասնակից դարձնել ԱԺ պատգամավորերի, դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, ՀՀ Մարդու իրավունք-ների պաշտպանին, ՀԿ -ների և այլն: Քննարկման ընթացքում հնչեցված տեսակետները և հիմնավորումները հարկ լինելու դեպքում ներառել ՀՀ Փաստաբանների պալատի կողմից ՀՀ ԱԺ ներկայացվելիք առաջարկություններում:

ՀՀ Փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930