Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Բոժկո. «Ժողովրդական հուզումները հնարավորության պատուհան են բացում»

Նոյեմբեր 25,2013 18:19

Azatutyun.am.  Կիևում չորրորդ օրը չդադարող ժողովրդական հուզումները հնարավորության պատուհան են բացում Ուկրաինայի համար և պաշտոնական Կիևը կարող է վերանայել իր որոշումը, ըստ որի ԵՄ-ի հետ դադարեցվեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

EU-Kiev

«Կարծիքներ կան, որ Վիլնյուսում Յանուկովիչը դեռ կարող է ստորագրել պայմանագիրը: Ես գտել եմ մի տեղեկություն, որտեղ գրված է, որ իբր թե նախագահը շարունակում է բանակցություններ անցկացնել Եվրամիության ներկայացուցիչների հետ: Էլի խոսքը գնում է ֆինանսական հարցերի ու հատուցման՝ այսպես ասած ինչ կլինի, եթե, ասենք, Ուկրաինան ստորագրի այդ պայմանագիրը և ճնշում կլինի Ռուսաստանի կողմից», – մեկնաբանեց նախկին դեսպանը:

«Շատ կարևոր է, որ երեկ ընդդիմությունը հավաքել է բազմահազարանոց հանրահավաքը: Ասում են, որ նարնջագույն հեղափոխությունից հետո առաջին անգամ է, որ այնքան շատ մարդ է դուրս եկել Կիևի կենտրոնում՝ ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել: Դա նշանակում է, որ Ուկրաինայի ժողովրդի զգալի մասը պահանջում է, որ Եվրամիության հետ փաստաթուղթը պետք է ստորագրի Վիլնյուսում», – ասում է Ալեքսանդր Բոժկոն:

 

Մանրամասները՝ Azatutyun.am.-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930