Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը՝ Ստյոպա Սաֆարյանին. «Դա ընդամենը ձեր կարծիքն է»

Նոյեմբեր 25,2013 17:38

Այսօր կայացած Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Բարեւ Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը քաղաքապետին հարց հղեց՝ ինչո՞ւ իրենց նախաձեռնությունը՝ Երեւանի քաղաքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու, մասնավորապես, ավագանու նիստերը առցանց հեռարձակելու վերաբերյալ փոփոխությունը, ինչը նախատեսում է բյուջեից որոշ չափով հատկացում, ընդգրկված չէ օրակարգում: Ստյոպա Սաֆարյանի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այդ մոտեցումը, քանի որ դա գնահատում է ցանկության բացակայություն՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Դա ընդամենը ձեր կարծիքն է»:

Քաղաքապետը նաեւ ասաց, որ, չնայած այդ հարցին անդրադարձել են, բայց նորից կպատասխանեն, ինչն էլ արեց Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, որի մեկնաբանմամբ՝ սահմանված կարգի համաձայն պետք է նախաձեռնությունը երկու շաբաթ առաջ ներկայացվեր, ինչը չի նշանակում երկու շաբաթվա ընթացքում, բացի այդ՝  ցանկացած նախաձեռնություն  նախ պետք է դրվի ավագանու քննարկմանը:

Զավեն Առաքելյանի խսոքով՝ «Նման նախաձեռություններ կան նաեւ մյուս  խմբակցություններից»:

Ստյոպա Սաֆարյանի հաջորդ հարցին էլ՝ արդյոք իրենց այդ նախաձեռնությունը մյուս ավագանու նիստին կքննարկվի՞, Զավեն Առաքելյանը պատասխանեց, որ այն կդրվի քննարկման:

Տարոն Մարգարյանն էլ հավելեց, որ իրենք դեմ չեն, որ ավագանու նիստերն օնլայն հեռարձակվեն եւ ավելացրեց, թե կայքը տեխնիկապես այդ հագեցվածությունը չունի, ու պարզ չէ թե որքան գումար է անհրաժեշտ այդ փոփոխությունը կատարելու համար:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930