Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լանդշաֆտի խնդիրները` ՀՀ քաղաքաշինության նախարարի օրակարգում

Նոյեմբեր 25,2013 15:56

Հասարակության շահերում լանդշաֆտի կարեւորագույն դերակատարությանը, լանդշաֆտի պահպանությանը, կառավարման ու տարածքային պլանավորմանը վերաբերվող հարցեր են քննարկվել նոյեմբերի 25-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետ Օդուն Մոֆլագի հանդիպման ժամանակ: 

«Ստանձնելով Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի պարտավորությունները, կարեւորելով լանդշաֆտի առանձնահատուկ դերակատարությունը հասարակության շահերում` մշակույթի, բնապահպանության, շրջակա միջավայրի ու սոցիալական ոլորտներում` այս տարիներին մեր պետությունը կոնկրետ քայլեր է կատարել այդ պարտավորությունների կատարման գործընթացում»,- ողջունելով հյուրին նշեց նախարար Թադեւոսյանը:

Իր հերթին, պարոն Մոֆլագը պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ճանապարհին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ԵԽ փորձագետ Օդուն Մոֆլագը Հայաստան է ժամանել նոյեմբերի 27-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպվող Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի իրագործման խնդիրների վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիային» միացել է 2004 թվականին, ստանձնելով բնական եւ ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման եւ պլանավորման գործընթացի իրականացման պարտավորությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930