Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Ֆրանսը» կունենա շաբաթական յոթ չվերթ

Նոյեմբեր 25,2013 15:45

Ազատ Երկնքի քաղաքականության անցնելու մասին ՀՀ Կառավարության հայտարարության արդյունքում արդեն ակնառու է առաջընթացը:

Նոյեմբերի 22-ին, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և Էյր Ֆրանս ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն:

Զգալի առաջընթաց է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը: Այդ ուղղությամբ զարգացումները կներկայացնենք մոտակա օրերին:

Համոզված ենք, որ չվերթների ավելացումը ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ուղևորների համար:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930