Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Հարությունյան. «Կարեւոր չէ, որ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինն ասում է`սա իմ կնիկը չի»

Նոյեմբեր 25,2013 14:25

 

Այսօր «Ֆորում» ակումբում գրականագետ Արտեմ Հարությունյանը, անդրադառնալով հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած՝ Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանի շուրջ նրա հարազատների դժգոհություններին, ասաց. «Յուրաքանչյոր արվեստագետ, ինչքան հեռանում է՝ ավելի մոտենալով քանդակին, այնքան մեծանում է, հիշեք Պիկասոյի ստեղծագործությունները: Ֆանտազիան, երեւակայությունը… Թոքմաջյանը հիանալի պատկերացում ունի: Ես ուզում եմ փաստաբանական խոսք ասել, որովհետեւ Լեւոնի արվեստը բարձր եմ գնահատում»:

Արտեմ Հարությունյանի խոսքով`կարեւորը էության պատկերն է, եւ ոչ թե այն, թե ամուսինն ինչ կասի, կամ`«Կասի՝ վա~յ, սա իմ կնիկը չէ: Որոշ մթնոլորտ կա, որ նախանձից ելնելով ուզում են այս փաստը օգտագործել, ինչպես այն ժամանակ Զորի Բալայանի նամակի հետ կապված, որ Սերժ Սարգսյանին կպնելու համար, քննադատում էին Զորի Բալայանին»:

Արտեմ Հարությունյանը նաեւ հավելեց, որ ստեղծված իրավիճակն ընդամենը կոնֆլիկտ է, որը շուտով կմարի ու վերջապես կհասկանան, որ հիանալի աշխատանք է արվել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930