Այսօր, նոյեմբերի 25-ին ժամը 20:20 վայրեջք կատարող Մոսկվա-Երևան թիվ 1862 չվերթի ինքնաթիռը հայրենիք կբերի նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի անդամներին, ովքեր պատվով ներկայացրեցին Հայաստանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունում և նվաճեցին 5 մեդալ:
Պատվավոր երրորդ տեղն են գրավել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Իսկ 82 կգ քաշային կարգում հանդես եկող, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը կրկնեց 2010թ. արդյունքը և գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը ևս մեկ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հայաստանի հավաքականի օգտին հաշվարկային միավորներ բերեց նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող Արեն Անտոնյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում գրավելով 5-րդ տեղը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա