Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջուկային նյութերի ապօրինի թրաֆիքինգի աղմկահարույց գործը դատարանում է. «Փաստինֆո»

Նոյեմբեր 25,2013 12:35

Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու փորձի դեպքի առթիվ աղմկահարույց գործի անջատված մասը՝ հերթական մեղադրյալի մասով արդեն դատարանում է: Երևանի 62-ամյա բնակիչ Հրանտ Օհանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` 2010թ. մարտի սկզբներին նա իր ծանոթ Սումբատ Տոնոյանից ստացել է առաջարկ` Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու և այդ նպատակով ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանի միջոցով այն հայթայթելու ու Վրաստանի պատվիրատուներին մատակարարելու վերաբերյալ: Ըստ մեղադրական եզրակացության` այդ նպատակով Հ.Օհանյանը հեռախոսազանգով կապվել և պայմանավորվածություն է ձեռք բերել այդ ժամանակ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող Գարիկ Դադայանի հետ, որի նպատակով, վերջինիս պահանջով, Սումբատ Տոնոյանի անունից բանկային փոխանցումով Գարիկ Դադայանին ուղարկել է 1000 ԱՄՆ դոլար գումար: 2010թ. մարտի 10-ին հանդիպելով նույն օրը Երևան ժամանած Գարիկ Դադայանին՝ նրանից ստացել է ապօրինի ձեռք բերված 17 գրամ քաշով գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ` ակնկալվող շահույթն ապրանքի իրացումից հետո բաշխելու պայմանով, որից հետո Սումբատ Տոնոյանի հետ 2010թ. մարտի 11-ին ռադիոակտիվ նյութը ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղախոխել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք և նույն օրը փորձել իրացնել այն, սակայն բռնվել են Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ Հրանտ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասով՝ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք, որ աղմկահարույց այս գործով նախաքննությունն իրականացրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, որտեղ 2010 թվականի ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ և 233-րդ հոդվածի 1-ին մասերով՝ ՀՀ քաղաքացիներ Սումբատ Տոնոյանի և Հրանտ Օհանյանի կողմից գերհարստացված 90.8% ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ 2010 թվականի մարտ ամսին Երևան քաղաքում Գարիկ Դադայանից (նախկինում 2004թ. ուրան տեսակի ռադիոակտիվ նյութի մաքսանենգության ու իրացման համար դատապարտված) ձեռք բերելու, Երևան-Թբիլիսի գնացքով մաքսանենգությամբ Վրաստան տեղափոխելու և Թբիլիսի քաղաքում իրացնելու դեպքի առթիվ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930