Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր մարզպետը կիրակի Բերդ գնացել

Նոյեմբեր 25,2013 11:39

Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մեկնել է Բերդ քաղաք, հանդիպել սահմանամերձ այդ տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ Բերդի տարածաշրջանի համայնքապետերը նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մտահոգություն են հայտնել Վազաշեն-Պառավաքար հատվածում նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Համայնքապետերը համոզված են, որ նոր ճանապարհը եւս ադրբեջանական ոտնձգություններից անվտանգ չէ, եւ ցանկանում են, որ նորոգվի Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհը: Երեկ Բերդում կայացած հանդիպման ժամանակ եւս համայնքների ղեկավարները միակամ են եղել, որ անհրաժեշտ է նորոգել ադրբեջանական ոտնձգություններից անվտանգ այդ ճանապարհը: Ինչպես տեղեկացանք Բերդի տարածաշրջանի համայնքապետերից, մարզպետ Ղուլարյանը ասել է, որ ձմռան շեմին իրական չէ այդ ճանապարհի նորոգումը, որ Վազաշեն-Պառավաքար սահմանամերձ հատվածում ներկայումս 3.5 կմ երկարությամբ խճապատ ճանապարհ է կառուցվում,որը խնդրի ժամանակավոր լուծում է: 

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում այդ հանդիպման մասին տեղեկատվություն չկա: Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի աշխատող Աննա Մանգասարյանին հարցրեցինք, թե նոյեմբերի 24-ին մարզպետը Բերդում ի՞նչ խնդիրներ է քննարկել: Նա ասաց, որ հարցը իրենց գրավոր ուղարկենք: Արդեն իսկ գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետին՝ վերոհիշյալ նոր ճանապարհի նախագծային արժեքի, ճանապարհի շինարարությունն իրականացնող կազմակերպության, տարածքում մետաղական հանքավայրի առկայության մասին հարցումով : Մեր տվյալներով՝ ճանապարհի խնդրի պատճառով Բերդի տարածաշրջանում որոշ մթերքների թանկացում է սկսվել: Բնակիչները մտահոգված են, որ առաջիկա ձմռանը սահմանամերձ տարածքը սննդամթերքի, վառելիքի, կենսական այլ ապրանքների մատակարարման խնդիրներ կարող է ունենալ: Մեր տեղեկություններով՝ բնակչության մեջ ստորագրահավաք է սկսվել, որպեսզի ճանապարհի հետ կապված հարցով դիմեն Սերժ Սարգսյանին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arsen says:

    Արժե արդյոք խնդրին ժամանակավոր լուծում տալու համար 3,5 կմ ճանապարհ կառուցել, առավել ևս, որ նոր կառուցվող հատվածը նույնպես հակառակորդի կրակային գոտում է գտնվում: Ի դեպ պառավաքարցիները խնդրին արդեն իսկ ժամանակավոր լուծում են տվել՝ վերաբացել են Պառավաքա-Վազաշեն ճանապարհը: Եթե նշված ճանապարհի կառուցման համար հատկացված գումարից մասնահանումներ չեն եղել կամ չեն լինելու, ապա ինչու չեն իշխանությունները լսում Բերդի տարածաշրջանի համայնքապետերի առաջարկը:
    Համախոհ ընթերցողների անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում “Առավոտի” խմբագրությանը և իհարկե լրագրողին, իրավիճակի անաչառ լուսաբանման համար:

  2. hovhannes says:

    Պարոն Ղուլարյանը իր <> անչափ հոգատար է գտնվել իր գրպանի
    նկատմամբ:Այս փուլում նրա ձեռք բերած գումարները արյան հոտ են ունենալու:Ժամանակն է
    հեռանալու:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930