Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են մեզ քշում

Նոյեմբեր 25,2013 11:22

Նրանք, ովքեր նայում են HTB ռուսաստանյան ալիքը, անպայման հանդիպած կլինեն «Գազպրոմի» գովազդին: Գաղափարը հետեւյալն է. մենք զբաղեցնում ենք աշխարհում առաջին տեղը գազի հետազոտված պաշարներով, մենք՝ ռուսաստանցիներս: Այդ պնդումն, անշուշտ, ճիշտ է: Բայց այդ գովազդը լսելիս, ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ մտավոր, ֆիզիկական կամ կազմակերպչական ջանքեր եք կիրառել դուք այդ ցուցանիշին հասնելու համար, որ այդքան հպարտանում եք:

Եթե ասվեր՝ մենք հայտնագործել ենք վինդոուզը, սքայփը, սմարտֆոնը, մենք արտադրում ենք աշխարհի ամենահարմարավետ եւ ամենաանվտանգ ավտոմեքենաները կամ ամենաժամանակակից հաստոցները, դա կլիներ միանգամայն տեղին, իսկապես դրանով կարելի է պարծենալ: Կամ՝ մենք նավթի եւ գազի մեր հսկայական պաշարներով աշխարհում առաջին տեղում ենք մեկ շնչին ընկնող եկամուտով, կամ՝ առաջին տեղում ենք կոռուպցիայի ցածր մակարդակով, դա էլ հրաշալի ցուցանիշ կլիներ: Բայց երբ բնությունը քեզ պարգեւել է օգտակար հանածոների որոշակի քանակ եւ քո տնտեսության վիճակն ամբողջությամբ կախված է նավթի համաշխարհային գնից, ո՞րն այստեղ քո անձնական նվաճումը:

Իսկ եթե վաղը նավթի գինը կտրուկ իջնի, ի՞նչ պիտի լինի: Այսօր արդեն ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւն ասում է, որ նա ղեկավարում է մի ոլորտ (տնտեսական զարգացում), որը գոյություն չունի եւ մոտակա տարիներին չի էլ լինի: Տնտեսագետները հաշվարկել են, որ նավթն ու գազը հանած, Ռուսաստանի տնտեսությունն իր «չափերով» հավասար է Թուրքիային:

Հա, մոռացա: Պարծանքի առանձին առարկա է զենքը, որի արտադրության առումով Ռուսաստանն իսկապես առաջնակարգ դիրքերում է: Բայց զենքը կարծես թե առանձնապես լավ բան չի. այս աշխարհում առայժմ առանց զենքի հնարավոր չէ անվտանգություն ապահովել: Սակայն զենքի միջոցով ոչ մի բան չի ստեղծվում, միայն մահ եւ ավերածություն է առաջանում:

Պատմական ճակատագրի բերումով մեր երկիրը կախման մեջ է Ռուսաստանից: Վերջին 20 տարում մենք իրական շանսեր ունեինք այդ ազդեցությունը քչացնելու՝ իհարկե, առանց կտրուկ քայլերի եւ արկածախնդրության: Փոխարենը մենք այդ ազդեցությունն ուժեղացրեցինք՝ այդպես է ձեռնտու մեր իշխանությանն ու օլիգարխիային: Այդ քաղաքականության պատճառով մեզ ուզում են խցկել մի համակարգի մեջ, որը տնտեսական եւ քաղաքական առումով բացարձակապես արդյունավետ չի լինելու, ինքնին խախուտ է եւ անհեռանկար: Բայց, փոխարենը, բավարարում է Կրեմլում նստած մարդկանց ամբիցիաները:

Իհարկե, ամեն ինչ ժամանակավոր է: 1956 եւ 1968 թվականներին Խորհրդային միությունը, համապատասխանաբար, Հունգարիային եւ Չեխոսլովակիային հայտնի մեթոդներով ներառել էր այն ժամանակվա «Մաքսային միության» մեջ, որը կոչվում էր Արեւելյան բլոկ, Տնտեսական փոխօգնության խորհուրդ, Վարշավյան պայմանագիր: Բայց այդ երկու, ինչպես նաեւ մնացած երկրները հո հավերժ չմնացի՞ն լծի տակ: Դե, հիմա համեմատեք այն ժամանակվա Խորհրդային միության եւ այսօրվա Ռուսաստանի հզորությունը: Համեմատեք նաեւ 20-րդ դարի հետպատերազմյան աշխարհը այսօրվա աշխարհի հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. ²Ý·»ÉÇݳ ¶³ëå³ñÛ³Ý says:

    Ձեր կողմից ասվածը ժիշտ է և հիմնավորված, սակայն այսօր պետք ուղորդվել նրանով. թե ի՞նչ ունենք և ուր ենք գնում: Եվրոպան մեզ գրկաբաց չի սպասում և չի էլ պատրաստվում մեր բոլոր կենսական հարցերը լուծելու: Եվրոպային մենք տալիք չունենք` ոչ արտադրանք, ոչ էլ բնական ընդերք /բացի մոլիբենից/: Ինչ ունեինք-չունեինք, բոլոր կարևոր, պետական նշանակություն ունեցող օբյեկտները հայաստանյան իշխանությունները տվեցին Ռուսաստանին, որ հետո գնանք Եվրոպա: Ո՞րտեղ է տրամաբանությունը:

  2. Հրանտ Պապիկյան says:

    А у нас в кухне простой кран открываешь, вода течет – второе место в мире занимает….))))))
    Մենք էլ հաճախ գլուխ գովալու առիթը բաց չենք թողնում` մեր ջերմուկը, սարերը, օդը…
    Իսկ Ռուսների ասածը նաև այն իմաստը ունի, որ նրանք գազ, նավթ և այլ ընդերքային հարստություններ այնքան շատ ունեն, որ բաձարձակ կարիք չունեն տարբեր երկրներում Բեն լադենին կամ հորինած միջուկային զենքեր փնտրելու պատրվակով ինտերվենցիաներ անեն` իրականում այդ երկրների հարստություններին անպատիժ տիրանալու համար…

  3. Mariam says:

    Իսկապես, հետաքրքիր դիտարկում էր:
    Այսպես կոչված Արևելյան բլոկում շարքային քաղաքացու կենսամակարդակն ավելի բարձր է, քան Ռուսաստանում, որի միայն բնական պաշարների ծավալները տպավորիչ են:
    Իհարկե ԵՄ-ում էլ մեզ ոչ ոք գրկաբաց չի սպասում, բայց որպես շարքային քաղաքացի կցանկանայի ԵՄ-ի առևտրային գոտու մի մասը կազմել, քան դառնալ Լուկաշենկոյի և Պուտինի նման դիկտատորների կողմից հիմնած մի կառույցի մաս, որը նույնպիսի երազանք է, ինչպիսին էր ԽՍՀՄ-ում ազգերի հավասարությունը և եղբայրությունը: Ժամանակը իհարկե ցույց կտա, բայց իմ խորին համոզմամբ արհեստական կառույցները երկար կյանք չեն ունենում: Նույնիսկ հզոր ԽՍՀՄ-ը գոյատևեց ընդամենը 70 տարի: Աստված հեռու պահի, որ Մաքսային Միությունը նույնքան երկար ապրի…

  4. Garry says:

    Вы попали в точку, уважаемый Арам. Я позволю себе написать это на русском, дабы показать некоторым русафобом, что я армянин по образованию и по прежнему уважаю русских и люблю русскую культуру, но не согласен с их политикой…

  5. Հրանտ Պապիկյան says:

    Ինձ մի հարց է հետաքրքրում` տվյալ թեմայի հետ կապ չունեցող: Տարօրինակ զուգադիպությամբ նախորդ խմբագրականի (Եթե սիրելու բան ունես) էջում ինձ ասվում է, որ ես չեմ կարող գրառում կատարել..
    Սա շատ ժողովրդավարական և լիբերալ եմ համարում…
    և նի քիչ էլ` զվարճալի))))

  6. Հրանտ Պապիկյան says:

    Համենայն դեպս միշտ այս տեքստն է հայտնվում`
    Forbidden
    You do not have permission to access this document.

    Web Server at aravot.am

  7. Galust Yenokyan says:

    Հարգելի Արամ Աբրահամյան, լիովին համաձայն եմ Ձեր հոդվածի հետ, եվ որպէս Լոս Անջելոսից «հայրենադավ» ուզում եմ փաստարկել որ այսօրվա վիճակով միջազգային շուկայում նավթի գները անկում են ապրում: Ամերիկայում վերջին ամիսներին բենզինի գինը իջել է երեվի 10 տոկոսով: Այսօր Արաբական երկրներում ամենաանտանելի անվանումը Հարավային Դակոտան է, ուր արդյունահանում են քարյուղը հիդրավլիկ մշակմամբ: Ներկա իրավիճակում հիմնական նավթ «խժռող» իմպերիալիստական երկիրը, այսօր ինքնաբավ է եվ գազի եվ նավթի արդյունահանմամբ: Այս փաստը շատ հեռու գնացող հետեվանքներ կունենա այն երկրների համար որոնց հիմնական ֆինանսական աղբյուրը նավթն ու գազն է: Չնայած ես ապրում եմ ԱՄՆ ում , սակայն կարծում եմ որ բալանսի խախտումը լավ ապագա չի խոստանում, հատկապես եթե Բուշ կրտսերի նման մի «ինտելեկտուալ» գա իշխանության, որը իհարկե Պուտինին շատ չեր զիջում:
    Ես լիովին համաձայն եմ եվ Մարիամի եվ Գագիկ Բաղդասարյանի առաջներում բերած մտքերի հետ կապված դիկտատուրաներին, եվ ինչպես Ֆիդել Կաստրոն կասեր «Նո պասարան» «Նրանք երբեք չեն (անցնի) հաղթի»…իհարկե Կաստրոն այստեղ կապ ունի միայն այնքանով ,որ սիրում էր մեջ բերել այս արտահայտությունը…

  8. ohan says:

    Աստված հեռու պահի, որ Մաքսային Միությունը նույնքան երկար ապրի…. Мне кажется что ЕС раньше распуститься чем многие думают. Напишите пожалуйста что там мы потеряли- гарантию защиты Карабаха от турок и собратев или Армении от Сирийского или Ливийского варианта(руками тех же турок).

  9. ohan says:

    Ալեքսեյ Ուլյուկաեւն ասում է, որ նա ղեկավարում է մի ոլորտ (տնտեսական զարգացում), որը գոյություն չունի եւ մոտակա տարիներին չի էլ լինի????? это правда но не полная и не бесполезно также знать что: https://expert.ru/expert/2013/50/s_edobnyij-klondajk/

  10. Игорь Эйдельман says:

    Сынок, съезди на Ямал и посмотри, как там этот газ добывается, посмотри как прокладываются газопроводы в Заполярье, как там строятся компрессорные станции, посети трубные заводы и заводы по производству бурового и компрессорного оборудования, тогда ты узнаешь чем гордятся русские.
    Полетай там на вертолёте при нулевой видимости, свари две трубы при температуре минус сорок, заведи УРАЛ в январе, вытащи из болота экскаватор в ноябре, тогда и поговорим о гордости.

    Кстати, этим же самым гордятся канадцы, австралийцы, норвежцы. А вот арабам гордиться нечем – они сами даже собственную нефть добыть не могут – приглашают для этого американцев, англичан и прочих, умеющих добывать ресурсы.

    • Игорь Эйдельман says:

      Не поверишь, но армяне там тоже работают. И тоже, наверное, гордятся.
      Так же как и работающие там грузины, татары, немцы, узбеки, украинцы, белорусы, башкиры и т.д.

      • Zordeos says:

        И кого там больше? А то посыл типа “скажите спасибо, русские, что мы добываем вам газ”.. Единыца там нерусских. Я знаю о чем говорю.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930