Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համագումարի պատվիրակների հայտարարությունը

Նոյեմբեր 25,2013 10:40

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, գումարելով կուսակցության 9-րդ համագումարը, հայտարարում է:

1. Ներքին քաղաքական հարցերում ՍԴՀԿ-ն շարունակում է համարել, որ կա ահռելի ընկերային անարդարություններ, օլիգարխիա և մենաշնորհ, որի դեմ պայքարին է կոչված նաև ՍԴՀԿ նորընտիր վարչությունը: ՍԴՀԿ-ն որդեգրում է լավին լավ, իսկ վատին վատ ասելու քաղաքականությունը, ՍԴՀԿ-ն իրեն հայտարարում է բանվորի, գյուղացու, հալածյալի պաշտպան և այսուհետ լինելու է այնտեղ, որտեղ խախտվում են Հայաստանի քաղաքացիների իրավունքները: Մեր ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես աշխատավոր մարդու իրավունքները, որոնց համատարած խախտումներն ակնառու են:
2. Արտաքին քաղաքական առումով ՍԴՀԿ-ն զգուշավոր լավատեսությամբ ողջունում է Մաքսային Միություն անդամագրվելու Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումը, սակայն նաև կոչ անում Եվրոպայի հետ շարունակել քաղաքական շփումներն ու գործընթացները:
3. Արցախի հարցը անկյունադարձային է Հնչակյան կուսակցության համար: Մեզ համար ընդունելի է ցանկացած որոշում, որը ընկալելի կլինի Արցախի քաղաքացու համար: Վստահ ենք, որ Հայաստանն էլ եղել և մնում է Արցախի անկախության ու անվտանգության երաշխիքն ու ապահովողը: Կարծում ենք, որ օր առաջ Արցախի իշխանությունները պետք է մաս կազմեն բանակցային գործընթացին:
4. 2015 թ-ի Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ՍԴ Հնչակյան կուսակցությունն իր ուժերի ներածի չափով աշխարհով մեկ իր քույր կառույցների միջոցով շարունակելու է լոբբիստական քաղաքականությունն` ուղղված թրքական ժխտողականության դեմ: Մենք հասնելու ենք Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը և այդ աղետի հետևանքով թրքական իշխանությունների կողմից հատուցմանը: Այս առումով ողջունում ենք նաև Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը, որը համախմբում է համայն հայությանը:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարի պավիրակները ընտրել են վարչության նոր կազմ, որը ներկայացնում են հետևյալ ընկերները.
Նարեկ Գալստյան
Դմիտրի Մարտիրոսյան
Վազգեն Մեսրոպյան
Հարություն Բալաբանյան
Վարազդատ Եղիազարյան
Արսեն Կուպելյան
Արթուր Բարսեղյան
Գագիկ Մելիքյան
Վոլոդյա Ազատյան

Վարչության ատենապետի, ատենադպրի, փոխատենապետի, գանձապահի պաշտոնների ընտրությունը կատարվում է վարչության ներսում, որը տեղի կունենա ավելի ուշ:

ՍԴ Հնչակյան կուսակցության 9-րդ համագումար
Ք. Երևան, 25.11.2013

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930