Չեննայում ընթացած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտի հաղթողի թագադրությունը կազմակերպիչները նախատեսել էին նոյեմբերի 29-ին՝ կանոնակարգով սահմանված 12 հիմնական եւ հնարավոր լրացուցիչ պարտիաների ավարտից հետո: Բայց քանի որ պայքարն ավարտվեց ժամկետից շուտ, որոշվել է աշխարհի նոր՝ 16-րդ, չեմպիոնի թագադրման արարողությունը կատարել նոյեմբերի 25-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ