Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինայի եվրոինտեգրման կողմնակիցները պահանջելու են կառավարության հրաժարականը

Նոյեմբեր 25,2013 10:56

Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները՝ չնայած սկսված անձրեւին, մարդիկ չեն լքում Կիեւի Եվրոպական հրապարակը, որտեղ հավաքվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերջին որոշումից դժգոհ զանգվածների հիմնական մասը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Ուկրաինան պետք է Վիլնյուսում ստորագրեր ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, սակայն վերջին պահին Ուկրաինայի իշխանությունները տեղի տվեցին ռուսաստանյան ճնշումներին եւ հայտարարեցին, որ չեն ստորագրելու այդ համաձայնագիրը: Դրանից հետո Ուկրաինայում բարձրացավ դժգոհությունների հզոր ալիք, մարդիկ դուրս են եկել փողոցներ եւ պահանջում են չփոխել երկրի կողմնորոշումը, շարունակել եվրաինտեգրացիան:

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը հայտնում է, որ ուկրաինական ընդդիմությունը պատրաստվում է այսօր, երկուշաբթի առավոտյան շրջափակել կառավարության շենքը եւ պահանջել գործադիր իշխանության հրաժարականը, քանի որ վերջինս կասեցրել է ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

Երեկ կեսգիշերին մոտ «Բերկուտ» հատուկջոկատայինները փորձել են մարդկանց դուրս հանել Եվրոպական հրապարակից, բայց ցուցարարներին հաջողվել է պահպանել այնտեղ իրենց տեղակայած վրանային ճամբարը: Հաղորդվում է, որ բախումների արդյունքում տուժել են մի քանի հոգի:  Ուկրաինական միլիցիան էլ արցունաքաբեր գազ եւ մահակներ է կիրառել

Ավելի ուշ Եվրոպական հրապարակ են փորձել մտնել իրավապահները՝  հավաքի մասնակիցներին ասելու համար, որ վրանների տեղադրումը ապօրինի է, սակայն այդ որոշումը հայտնել նրանք չեն կարողացել, քանի որ ցուցարարները շատ կտրուկ են եղել եւ քշել են նրանց:

Գիշերը 2-ի սահմաններում Եվրոպական հրապարակում մնացել էր մոտ  1000 մարդ՝ ըստ «Դոժդի»: Մարդիկ մոտենում էին հարթակին, ելույթներ ունենում, երկուշաբթի օրվա անելիքների պլանները մշակում: Ցանկացողներին բաժանում էին թեյ եւ բուտերբրոդներ: Այդ նույն ընթացքում Կիեւի Մայդանում հավաքվել էր մոտ 300 մարդ, դրանք այն մարդիկ էին, ովքեր չէին ցանկացել կուսակցական դրոշների տակ հավաքվել: «Դոժդը» հայտնում է, որ Եվրոպական հրապարակում մարդկային զանգվածները հավաքված էին տարբեր ընդդիմադիր կուսակցական դրոշների ներքո: Մարդկանց որոշ խմբեր էլ գիշերն անցկացրել են Կառավարության շենքի եւ նախագահական նստավայրի մոտ:

Ի դեպ, այս ընթացքում իշխանությունները հաջողացրել էին իրականացնել հակադիր հանրահավաքներ: Ուկրաինական «Պրավդայի» հաղորդմամբ՝ Միխայլովյան հրապարակում Ուկրաինայի իշխանություններին օժանդակելու հանրահավաքի համար իշխանությունները այլ քաղաքներից ավտոբուսներով բերում էր բյուջետային աշխատողների: Ըստ որոշ լուրերի՝ նրանց  այդ ակցիային մասնակցելու համար խոստացել են հետո վարձատրել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930