Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում, Հերացի փողոցում, ոստիկանության վարչական շենքի մոտ գտնվող թունելում բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Տիգրան Մարկոսյանի վարած BMW X5 մակնիշի 11 DD 110 համարանիշի և 54-ամյա Էդուարդ Մադաթյանի վարած Toyota Camry մակնիշի 40 PP 101 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: