Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Իրանի ու աշխարհի արանքում. 1in.am

Նոյեմբեր 24,2013 23:03

1in.am. Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցյակի ձեռք բերած պայմանավորվածությունը բավական կոնկրետացել է Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների մեղմացման, իսկ որոշ դեպքերում նույնիսկ վերացման հնարավորությունը:

Ակնհայտ է, որ Իրանի շուրջ սեղմված օղակը կարծես թե թուլանում է, ինչը նշանակում է, որ Իսլամական հանրապետության միջուկային ծրագիրն իսկապես առժամանակ սառեցվելու, և կամ դադարեցվելու է: Ակնհայտ է, որ տարածաշրջանում հասունացել են աշխարհաքաղաքական որոշակի ծրագրեր, որոնց ճանապարհին կանգնած էր Իրանը և Ժնևում կայացած պայմանավորվածությունից հետո Իրանը կամավոր կմիանա այդ ծրագրերին: Այդ ամենում մեզ համար առաջնային հետաքրքրություն, բնականաբար, ներկայացնում է Հայաստանի ունեցած դերը կամ նշանակությունը, կամ առկա գործընթացների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա:

Դատելով ՀՀ իշխանության ունեցած մտավոր ռեսուրսից երևի թե չափազանցություն կլինի Հայաստանի դերի և նշանակության մասին խոսելը, և առավել մեծ է հավանականությունը, որ Հայաստանն այդ հարցում էլ կարող է ընդամենը մնալ «արանքում»` այս անգամ աշխարհի և Իրանի արանքում: Բանն այն է, որ եթե Իրանի շուրջ սեղմված օղակը թուլանում է, ապա Հայաստանին մնում է որոշել մնալ այդ օղակից նե՞րս, թե՞ դուրս: Ներս լինելու հանգամանքի և դրա հետևանքի մասին խոսելը, թերևս, լիովին ավելորդ է, և եթե դեպքերը այդօրինակ զարգացում ունենան, և սեղմված օղակը շարունակի թուլանալ, ապա պետք է հուսալ, որ ՀՀ իշխանությունը գոնե կգիտակցի, որ ՀՀ շահից է բխում մնալ օղակից դուրս, որովհետև Իրանը մեզ համար կարևորագույն հարևան է` թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական հարցերում:

Եղիազար Այնթափցի

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ 1in.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930