Գերմանիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վանիկ Ավդիյանը նոյեմբերի 23-ին Բամբերգ քաղաքում կայացած մենամարտում հաղթել է դեռևս պարտություն չունեցած ֆրանսիացի Ստեփան Կուևասին: Հայտնում է «Բոքսինգ Սին» պարբերականը:
Գեր միջին քաշային կարգում հանդես եկող 18-ամյա բռնցքամարտիկից ընդամենը մեկ րոպե է պահանջվել 25-ամյա հակառակորդին տապալելու համար: Այսպիսով Ավիդյանը, որն իր ակտիվում միայն հաղթանակներ ունի, գրանցեց իր 7-րդ հաջողությունը, որոնցից 4-ը՝ նոկաուտով:
Նույն օրը, նույն քաղաքում մեկ այլ գերմանահայ բռնցքամարտիկ Նոել Գևորը (Նորայր Միքայելյան), որը հայտնի բռնցքամարտիկ Խորեն Գևորի խորթ որդին է, հաղթել է Չեխիայում ապրող վրացի բռնցքամարտիկ Սանդրո Սիփրոշվիլիին: Այս դեպքում մարտը հասել է մինչև վերջին՝ 8-րդ ռաունդ և ավարտվել Գևորի մրցակցի աջ աչքին հասցված հարվածով: Ծանր քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկի համար սա 9-րդ հաղթանակն էր, որոնցից 5-ը՝ նոկաուտով: Նա նույնպես իր մենամարտներն ավարտել է միայն հաղթանակով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ