Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. Նա այլևս չի լինի նախկին գերզգայուն Վարդանը. Tert.am

Նոյեմբեր 24,2013 19:49

Անկախ նրանից, թե դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր է ավտովթարի հետևանքով զոհված երկու պատանիների մահվան համար, թե՝ ոչ, նա այլևս չի լինի նախկին «գերզգայուն Վարդանը: Tert.am-ի հետ զրույցում ասել է գրող, հրապարակախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:«Իրեն միշտ հետապնդելու է այդ գաղափարը, որ երկու ջահել պատանիներ զոհվեցին, այսինքն՝ արդեն այդ մեղքի զգացումը պատիժ է: Շատ եմ ուզում, որ ինքը գոնե ֆիզիկապես ազատ լինի, բուժվի, բայց հավատացե՛ք, որ մամուլը վատ դեր խաղաց այս պատմության մեջ, երբ որ սկսեցին միայն Վարդան Պետրոսյանի մասին խոսել՝ մոռանալով, որ մյուս կողմը ահավոր կորուստ է կրել։ Մամուլը չարացրեց մյուս կողմին, և սրվեց իրավիճակը, որը շատ խանգարում է օրենքով, հանդարտ, առաջ գնալուն։ Օրենքը այդքան ճկուն բան չէ, որ ոնց հարմար է, օգտագործեն: Օրենքը՝ օրենք է»,- ասաց նա։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էմիլիա says:

    Մամուլն իր սև գործն արեց:Ամեն ինչ խառնեց իրար: Վարդանն էլ ընկավ օրենքի տակ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930