«ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների բաժնի ղեկավար Իվան Ուլանովը վստահեցրել է, որ «Սպարտակ»-ի հետ խաղում երկրպագուների հունարեն գրությամբ պաստառը հակառակորդ թիմի ֆուտբոլիստների դեմ վիրավորական արտահայտություններ չէր պարունակում: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «ԲԿՄԱ»-ի երկրպագուների պաստառներից մեկն ուղղված էր հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի դեմ: Հայտնում է «Սպորտ Էքսպրես» լրատվականը:
«Այդ պաստառը հաստատված է եղել և անցել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները: Տեքստն ուղարկվել էր թարգմանչական գործակալություն և հաստատվել էր: Այնտեղ գրված է եղել հույն տղաների անունները, որոնք ողբերգական մահով էին զոհվել, և գրություն՝ «դուք միշտ կմնաք մեր սրտերում»: «ԲԿՄԱ»-ի երկրպագուները այդպես են որոշել հարգել նրանց հիշատակը», – ասել է Ուլանովը «ՌԻԱ Նովոստի»-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև