Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետներին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ:
Այս անգամ հանդիպումը ՀՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ էր։
Հանդիպման ժամանակ պատգամավորն ու մասնակիցները քննարկեցին ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ եղավ ՀՅԴ դիրքորոշմանը Մաքսային միության և ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև երիտասարդների դերին մերօրյա քաղաքական կյանքում:
Կողմերը փոխանակվեցին մտքերով, ներկայացրին իրենց տեսակետները քննարկված թեմաների վերաբերյալ։
Կարդացեք նաև
ԵՔԳԱ