Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ կնքված ժնեւյան համաձայնագիրը համարել է «պատմական սխալ» եւ ընդգծել է, որ իրեն այդ պայմաններին կապված չի համարում: Գրում է ria.ru-ն:
«Աշխարհը դառնում է ավելի քան վախենալու վայր, քանի որ ամենավտանգավոր ռեժիմը կատարել է քայլ, որով նա պետք է տիրապետի մոլորակի ամենավտանգավոր զենքին»,- ասել է Իսրայելի վարչապետը: Ըստ նրա՝ ժնեւյան համաձայնագիրը վտանգ կարող է դառնալ շատ պետությունների համար, այդ թվում եւ Իսրայելի, ով ունի իրավունք ինքնուրույն պաշտպանել սեփական երկիրը բոլոր սպառնալիքներից. «Որպես երկրի առաջնորդ՝ պարզ արտահայտվում եմ՝ Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի»,- ասել է նա:
Լուսանկարը՝ ria.ru-ի