Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը և «վեցյակը» համաձայնության են եկել միջուկային ծրագրի շուրջ

Նոյեմբեր 24,2013 14:41

Երեկ՝ շաբաթ առավոտյան, Ժնեւում ԱՄՆ-ն եւ աշխարհի  հզոր հնգյակը (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) շրջադարձային համաձայնության են եկել Իրանի հետ, որով պետք է սառեցնեն Իրանի միջուկային  ծրագիրը:

ԱՄՆ  իշխանությունները  նշել են, որ սա մոտակա տասնամյակում առաջին նման միջազգային համաձայնագիրն է, որ ստորագրվել է Իրանի միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ: Հայտնում է New York Times-ը: Պայմանագրի ժամկետը վեց ամիս է, նպատակն է հնարավորություն տալ միջազգային բանակցողներին կազմելու ավելի սպառիչ պայմանագիր՝ համոզված լինելու համար, որ  Իրանի  միջուկային զենքը խաղաղաբեր նպատակներով է միայն օգտագործվելու:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար պայմանագիրը «նշանակալի եւ իրական» է: Նա ասել է, հիմա, երբ դիվանագիտական հարաբերությունները բաց են, աշխարհը նոր ճանապարհով է առաջ շարժվելու, որն ավելի ապահով է: «Ապագան, որը մենք կարող ենք վավերացնել, այն է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղաբեր է լինելու, այն երբեք չի կարող դառնալ միջուկային զենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հետքրքրված անձ says:

    Չգիտեի, որ միջուկային զենքը «խաղաղբեր» նպատակներով էլ են օգտագործում….հասկացեք նոր թարգմանեք

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի ընթերցող, անգլերեն հրապարակման մեջ գրված է՝ it could be used only for peaceful purposes, որը կարելի է թարգմանել խաղաղ, խաղաղաբեր բառերով՝ կոնտեքստին համապատասխան: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930