Սահմանագոտու ճանապարհին առնչվող խնդիրները շատ են
Տավուշի մարզի Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհին ոստիկանության խմբեիր հերթապահություն են կատարում, սակայն ճանապարհը բաց է երթեւեկության համար, սահմանամերձ ճանապարհով երթեւեկ է կատարվում: Տեղեկացրել ենք, որ սահմանագոտու այդ հատվածում նոր կառուցվող ճանապարհը երթեւեկը լիովին չի ապահովելու ադրբեջանական զինուժի ոտնձգություններից: Տեղեկացնենք ,որ նախկինում Վազաշենում հանրապետական նշանակության ճանապարհը սողանքի հետեւանքով փլուզվել էր, եւ 2010թ. պետբյուջեի միջոցներով կառուցվել է նոր, 1350 մ երկարությամբ ճանապարհ:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հայտնել էր, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում, սահմանագոտում նոր ճանապարհի կառուցման լայնամասշտաբ աշխատանքներ են կատարվում: ՊՆ մամուլի քարտուղարին հարցրեցինք, թե նոր կառուցվող ճանապարհի համար երկրաբանական հետազոտություններ կատարվե՞լ են, կա՞ն ճանապարհի շինարարության նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Նա ասաց, որ պաշտպանության նախարարությունը միայն ճանապարհի անվտանգության ապահովման հարցերով է զբաղվում, մնացած հարցերով պետք է դիմել Տավուշի մարզպետարան: Սահմանամերձ այդ տարածքում ոսկու հանքի առկայության մասին մենք դիմել ենք տարբեր մարմինների, առաջիկայում կներկայացնենք դրա վերաբերյալ տեղեկատվություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
ՊՆ մամուլի քարտուղար Ա.Հովհաննիսյանը հավանաբար չգիտի, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհը նույնիսկ մարտական գործողությունների տարիներին չի փակվել: Եթե ժողովուրդը չի վախենում գործող ճանապարհով երթևեկել, հարգարժան ՊՆ ներկայացուցիչ Դուք ինչու եք շտապելով նահանջում ու նոր ճանապարհի կառուցման լայնամասշտաբ աշխատանքներ սկսում: Պարոն Ա.Հովհաննիսյան այստեղ հավանաբար շան գլուխը այդ տարածքի ոսկու հանքում է թաղված, որտեղ ամենայն հավանականությամբ Արմեն Ղուլարյանն արդեն խարիսխ է գցել ու փորձում է ստեղծված իրավիճակն օգտագործելով բյուջեի միջոցներով իր հարցերը կարգավորել: Պատասխանել
Շատ հետաքրքիր աշխարհ է,առաջ քաշված հարցերին ոչ պատասխանող կա, ոչ էլ հերքող,իրավապահները երբ ուզում են թերթի հրապարակման հետքերով գնում են՝նշելով որ դա միանգամայն հիմք է, երբ իրենց ձեռնտու չի՝ ձայն չեն հանում:Չէ,այսպես չի լինելու, ես էլ եմ գնում այս երկրից,սրտի կսկիծով,քանի որ շատ եմ սիրում իր Տավուշը և այնքան օգտակար գործ կարող էի անել այս երկրի համար…….Մնացողներին մաղթում եմ համբերություն,իսկ Ղուլարյանին այնպիսի կարգավիճակ, որ ,,փոշտի թաղի շները ձեռքից հաց չվերցնեն,,……………….