Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օ, սպորտ, դու քաղաքականություն ես. Civilnet

Նոյեմբեր 24,2013 10:26

ՍիվիլՆեթ. Անցյալ շաբաթ Բրյուսելում մասնակցեցի Սոչիի օլիմպիադային նվիրված մի համաժողովի։ Փորձագետներ էին հրավիրված տարբեր երկրներից ու հատկապես Կովկասից՝ հարավային ու հյուսիսային։ Հնչեցին հետաքրքիր դիտարկումներ ու կանխատեսումներ։

«Օ, սպորտ, դու խաղաղություն ես։

Դու լավ, բարի ու բարեկամական հարաբերություններ ես ստեղծում ժողովուրդների միջև։

Դու համաձայնություն ես»։

Այս տողերը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենի «Ձոն սպորտին» ստեղծագործությունից են՝ գրված 1912 թվականին։

Շատ ջրեր են հոսել այդ ժամանակներից։ Համաժողովի մասնակիցները բերեցին բազմաթիվ վկայություններ այն բանի, որ օլիմպիադաները միայն խաղաղասիրական լիցքեր չէ, որ պարունակում են։ Այո, հին ժամանակներում օլիմպիադաների օրերին պատերազմները դադարեցվում էին, բայց նոր ժամանակներում քիչ չեն դեպքերը, երբ ռազմական գործողություններ են սկսվել կամ վերսկսվել հենց օլիմպիադաների օրերին, կամ էլ երկրների ղեկավարները հավաքվում են օլիմպիադաների անցկացման վայրում ու նոր ռազմական դաշինքներ կնքում, կամ պայմանավորվածություն ձեռք բերում մարզական այդ իրադարձությունից անմիջապես հետո ռազմական գործողություններ սկսելու մասին։ Այսինքն՝ օլիմպիադաների անցկացման վայրը դառնում է ռազմական նախապատրաստության օջախ։ Սովորական երևույթ են դարձել նաև քաղաքական դրդապատճառներով օլիմպիադաների բոյկոտումն ու հակամարտող երկրների մարզիկների նկատմամբ փոխադարձ ոտնձգությունները։ Մի խոսքով՝ օ, սպորտ, դու քաղաքականություն ես։

Այսօրինակ զրույցներն ամենևին էլ պատահական չեն Սոչիի օլիմպիադայի նախօրեին։ Սոչին ընդամենը 200 կիլոմետր է հեռու Կաբարդինո-Բալկարիայից, որը չեչեններն անվանում են Կովկասի քնած գեղեցկուհի։ Միգուցե, իրո՛ք գեղեցկուհի, բայց, համենայն դեպս, ոչ քնած։ Վերջին ժամանակներս այստեղ շատ անհանգիստ է։ Նոր սրությամբ է բարձրացել նաև չերքեզների հարցը (Սոչիից մինչև Կարաչաևո-Չերկեսիա ընդամենը 100 կիլոմետր է)։ Համաժողովի բանախոսներից մեկը նկատեց, որ չերքեզական հարցը բռնկման երեք փուլ է ունեցել և վերջին փուլը համընկել է օլիմպիադայի նախապատրաստությանը։ Դաղստանն էլ արդեն իրեն զգում է որպես Մեծ Մերձավոր Արևելքի մաս։ Բայց սա մեդալի մի երեսն է միայն։ Ռուսաստանցիներն էլ են օտարվել Կովկասից։ Ըստ նորերս անցկացված մի սոցիոլոգիական հետազոտության՝ ռուսաստանցիների 60 տոկոսը Չեչնիան ու Դաղստանը Ռուսաստան չի համարում։

Գեղամ Բաղդասարյան

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930