Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատելով միասին՝ բարձրացնենք որակը

Նոյեմբեր 23,2013 22:22

Նոյեմբերի 21-ից 23-ը  Շվեդիայի, Գոտեմբուրգ քաղաքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցում է Որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումին:  Որակի ապահովման եվրոպական ֆորումը կազմակերպվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA), Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA), Եվրոպական ուսանողական միության (ESU) և Բարձրագույն կրթության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ կողմից:  Տարեկան ֆորումը համախմբում է մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում բոլոր հիմնական շահառուներին՝ բարձրագույն կրթական հաստատություններ, որակի ապահովման գործակալություններ և ուսանողներ, հնարավորություն տալիս համատեղ քննարկել կրթական ոլորտում առկա խնդիրներն ու իրականացնել փորձի փոխանակում: Որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումը կրում է «Աշխատելով միասին` բարձրացնենք որակը» (Working together to take quality forward):

Ռուբեն Թոփչյանը Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության աշխատակից Միշել Վերայի հետ վարել է աշխատաժողովներից մեկը` «Հայաստանում որակի ապահովման տեխնիկական աջակցություն» (ARQATA) ծրագիրը որպես միջազգային որակի ապահովման ծրագիր. համատեղ ջանքեր հետխորհրդային տարածքում» խորագրով:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930