Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Գրում է «Սիվիլ Նեթը»՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի» լրատվական կայքը. այս մասին իրենց հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:
«Ստեղծված իրավիճակում՝ փոխադարձության սկզբունքի շրջանակում, որը հանդիսանում է միջազգային հարաբերությունների հիմքը, դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ: Նրան հայտնել են, որ մեր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազել է: Բացի այդ՝ ավելի վաղ խորհրդակցությունների նպատակով Անկարան լքած Եգիպտոսի դեսպանը հայտարարվում է «պերսոնա նոն գրատա»»,-ասված է գործակալությանը ուղարկված փաստաթղթում, որում թուրք-եգիպտական հարաբերություններում ճգնաժամի ամբողջ պատասխանատվությունը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը դնում է Եգիպտոսի ժամանակավոր կառավարության վրա:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: