Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ ակումբից եւ նրա որոշումը բեկման ենթական չէ:
«Բարսելոնի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի լավագույն հարձակվողը համարում է, որ ակումբն իրեն դավաճանել է եւ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնից»: Իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն հայտարարել է, թե ֆուտբոլիստը բանավոր պայմանավորվածություն ունի մեկ ուրիշ ակումբի հետ: Ըստ նրա, Մեսսին պատրաստվում է արդեն մարտին կամ փետրվարին սկսել տրանսֆերի ձեւակերպման գործընթացը:
Սեպտեմբերի վերջին Մեսսին ու նրա ներկայացուցիչները հանդիպել են «Բարսելոնի» ղեկավարությանը, քննարկել աշխատավարձի բարձրացման հարցը եւ խոստումներ ստացել: Սակայն մեկ ամիս անց ակումբից զանգահարել են եւ տեղեկացրել, որ ի վիճակի չեն: Ըստ Գալյարդոյի, որն աշխատում է «Punto Pelota» հրատարակությունում, Մեսսին տեղափոխվելու է հարեւան երկրներից մեկը եւ նրա որոշումը բեկման ենթական չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև