Նոյեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակությունը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ ԱՄՆ պետական դեպարտամենտում մասնակցել է հայ-ամերիկյան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքներին, ունեցել հանդիպումներ: Հայկական և ամերիկյան կողմերը քննարկել են տնտեսական կապերն առավել ամրապնդելու, առևտրաշրջանառության և ներդրումների ծավալները մեծացնելու հնարավոր ուղիները: Երկկողմ ձևաչափով նիստի ընթացում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է մուտքի արտոնագրի ազատականացման, մասնավորապես ԱՄՆ քաղաքացիների համար արտոնագրային ռեժիմը վերացնելու և ՀՀ քաղաքացիների համար տասը տարվա բազմակի մուտքի արտոնագիր սահմանելու հարցը:
Քննարկումների արդյունքում ամերիկյան Contour Global ընկերությունը Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում 180 միլիոն դոլարի ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել, որը, ըստ գնահատականների, կարող է դառնալ ամերիկյան մասնավոր հատվածից ամենախոշոր ներդրումը Հայաստանում, ինչպես նաև առաջինը մեր երկրի ճգնաժամային էներգետիկայի բնագավառում:
Նիստի մասնակիցների քննարկման օրակարգում է եղել նաև քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների հարցը: Կողմերը բարձր են գնահատել ամենամյա այս նիստերի աշխատանքն ու արդյունավետությունը՝ որպես երկու երկրների տնտեսական համագործակցությանն ուղղված կարևոր խթան:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
Կարդացեք նաև
և հասարակայնության հետ կապերի բաժին