Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի արտգործնախարարի հետ

Նոյեմբեր 23,2013 16:44

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ:

Ուրուգվայի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Ուրուգվայ եւ վստահություն հայտնեց, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ուրուգվայական բարձր մակարդակի հարաբերություններին: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական կապերը կարեւոր դեր եւ նշանակություն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Լուիս Ալմագրոն շեշտեց, որ Ուրուգվայի իշխանությունները մեծ հարգանքով եւ ջերմությամբ են վերաբերվում հայ համայնքին:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց բարեկամ Ուրուգվայի հետ Հայաստանի հարաբերությունները, կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության ակտիվացումը:

Կողմերը գոհունակությամբ շեշտեցին միջազգային ատյաններում երկու բարեկամ երկրների միջեւ սերտ համագործակցության փաստը` փոխադարձ աջակցության սկզբունքով, ինչը, անշուշտ, շարունակական բնույթ կկրի:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց պարոն Ալմագրոյին 2011թ. սեպտեմբերին Մոնտեվիդեոյում կայացած Ուրուգվայի Հայ ազգային խորհրդի եւ Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հնչեցրած տեսակետի համար: Նա մասնավորապես ասել էր.

«Լեռնային Ղարաբաղը եղել եւ ներկայումս էլ անմիջականորեն կապված է Հայաստանին, նրա հայ բնակչությանը, եւ Ղարաբաղի անկախությունը կամ ապագայում Հայաստանին միանալը լավագույն ճանապարհն է Լեռնային Ղարաբաղի համար»: Արձագանքելով պարոն Աբրահամյանին` Ուրուգվայի արտգործնախարարը նշեց, որ Ուրուգվայը, առաջինը ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, հիմք դրեց Ցեղասպանության ճանաչման միջազգայնացման գործընթացին եւ հավելեց, որ այժմ էլ պատրաստակամ է օժանդակելու Հայաստանի շահերին առնչվող յուրաքանչյուր հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930