Նոյեմբերի 22-ին ՄԱԿ- ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հյուրընկալեց ԱՄՆ ցամաքային զորքերի ակադեմիայի ունկնդիրներին:
Դեսպան Կարեն Նազարյանը բարձրաստիճան սպաների առջեւ հանդես եկավ դասախոսությամբ` ներկայացնելով ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները եւ աշխատանքի հիմնական ուղղությունները:
Դասախոսությանը հետեւած քննարկումների ընթացքում դեսպանը լուսաբանեց ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հարեւան եւ գործընկեր պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցեց նաեւ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ