Այսօր մեկնարկեց ՍԴՀԿ 9-րդ համագումարը, կուսակցության նոր ատենապետի ընտրությունները կլինեն վաղը: Այսօր կայացավ միայն բացման հանդիսավոր արարողությունը, հնչեցին ողջույնի խոսքեր, իսկ վաղը կուսակցության վարչությունը կընտրի ՍԴՀԿ Հայաստանյան վարչության նոր ատենապետ։
Գեւորգ Պերկուպերկյանի ղեկավարման ժամանակը լրացել է եւ խոսակցություններ են շրջանառվում, որ կուսակցությունը ղեկավարելու է վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանը: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին, ՍԴՀԿ կենտրոնական վարչության նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանն ասաց, որ ինքը միայն ուրախ կլինի, որ նման երիտասարդը ղեկավարի ՍԴՀԿ Հայաստանյան վարչությունը։
Ինքը` Նարեկ Գալստյանն էլ լրագրողներին հայտնեց, որ դա Սեդրակ Աճեմյանի ցանկությունն է, իսկ ատենապետին ընտրում է վարչությունը. «Վաղը կլինեն ընտրություններ, եւ պարզ կլինի, թե ով կլինի ատենապետը»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ