Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոռուսականությունը հիվանդություն է. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2013 12:51

Ընդդիմադիր պատգամավորներն Ուկրաինայի Ռադայում նախարարներին դիմավորել են «ամոթ» վանկարկումներով, որից հետո նրանց ուղղությամբ թղթեր ու ամսագրեր են նետել: Վարչապետ Ազարովն ու նախարարներն ստիպված են եղել հեռանալ խորհրդարանից:

Ինչո՞ւ մեզ մոտ նման ընդվզում չեղավ՝ երեկ հարցրինք քաղաքական փորձառու գործիչ Երջանիկ Աբգարյանին. գուցե խնդրի կարեւորության հասարակական գիտակցո՞ւմ չկա, թե՞ մեր ընդդիմության մոտեցումներն են այլ: «Ոչ, խնդիրը հասարակական գիտակցումը չէ, հազար անգամ են մեզ մոտ դուրս եկել, բայց ամեն անգամ ծեծելով ժողովրդին՝ հետ են պահել, եւ ժողովուրդն էլ հիասթափվել է:

Բացի դրանից, Հայաստանում պրոռուսականությունը մահացու հիվանդության նման է, եւ դրա համար հայերը չեն ընդվզում ռուսների դեմ: Ճզմեն էլ, ծեծեն էլ, սպանեն էլ, վստահ եղեք, որ դա ոչ մի հետեւանք էլ չի ունենա»,- ասաց Աբգարյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930