Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ներսիսյան. «Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը չպետք է իրեն նման արտահայտություններ թույլ տար». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 23,2013 12:42
levon nersisyan

Հատված Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի նախագահ ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

 -Մարդու իրավունքների հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը երեկ ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել ՌԴ նախագահի այցի օրը դուրս գալ փողոց՝ «Պուտինի դեմն առնելու եւ ասելու՝ ռադ եղիր», իսկ ով չանսա իր կոչին՝ ստրուկ է եւ «քուչի թուլա»։ Սրան ի՞նչ անուն տալ. իրավապաշտպանությո՞ւն, քաղաքականությո՞ւն, թե՞ իրավաքաղաքական անմեղսունակության դրսեւորում։

-Կարծում եմ, իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը չպետք է իրեն նման արտահայտություններ թույլ տար։ Չեմ ուզում վիրավորական խոսքեր ասել գործընկերոջս հասցեին, բայց դա չի խոսում նրա օգտին. ի վերջո, խոսելուց առաջ պետք է մտածել։

   -Ընդհանրապես, Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետ կապված այս հիստերիկ տրամադրությունները, «անկախության կորստի» մասին բարձրագոչ խոսքերը, ձեր կարծիքով՝ որքանո՞վ տեղին են։ Առավել եւս, որ մեր բնակչության ջախջախիչ մեծամասնությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման կողմնակից է։

-Ցանկացած միություն, ի վերջո, նշանակում է, որ դու քո իրավասությունների մի մասը զիջում ես վերազգային ինչ-որ մարմնի։ Տեսեք՝ ի՞նչ պահանջներ էր դնում Եվրամիությունը Ուկրաինայի առջեւ. մենք կընդունենք ձեզ որպես ԵՄ ասոցացված անդամ, եթե ազատ արձակեք Յուլիյա Տիմոշենկոյին։ Կամ ասում են՝ ձեր օրենքները պետք է համապատասխանեցնեք եվրոպական չափանիշներին։
Սա ի՞նչ է՝ պարտադրանք չէ՞։ Մենք մեր բոլոր օրենքները համաձայնեցնում ենք Վենետիկի հանձնաժողովի հետ. Ազգային ժողովը ոչ մի օրենք չի ընդունում առանց եվրոպացիների հավանության։ Նույնը լինելու է Մաքսային միության դեպքում. ուղղակի չափանիշները, պահանջների նշաձողը այստեղ ավելի ցածր են, քան Եվրամիության պարագայում։

Տնտեսական դաշտում նույնպես ամեն ինչ միանշանակ չէ։ Հայաստանը ի՞նչ կարող է արտահանել եվրոպական շուկա կամ Մաքսային միություն, բացի պահածոներից, հանքային ջրից, կոնյակից եւ հումքից։ Ասում են՝ ՏՏ ոլորտը մեզանում զարգացած է, բայց դա եղանակ չի ստեղծում։ Գյուղատնտեսական արտադրանքը արտաքին շուկա հասցնելու համար ճանապարհներ են պետք, իսկ մենք ճանապարհների խնդիր ունենք՝ ե՛ւ ԵՄ, ե՛ւ ՄՄ շուկա դուրս գալը չափազանց ծախսատար է։ Մաքսային միությունը գոնե մի քիչ ավելի մոտիկ է։

Սրանք հարցեր են, որ պետք է լրջորեն ծանրութեթեւ անել, գնահատել՝ ինչ ենք շահում, ինչ կորցնում այս կամ այն տնտեսական տարածքին միանալու, այս կամ այն միության մեջ մտնելու դեպքում։
 Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930