Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանականին արժանի եզրափակիչ. (Ֆոտոռեպորտաժ)

Նոյեմբեր 23,2013 12:29

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» 5-րդ խաղարկության եզրափակիչը, որում գլխավոր մրցանակը վիճարկեցին ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ոստիկանության թիմերը, պայքարի լարվածությամբ զարդարեց մրցաշարը:

PrevPhoto
NextPhoto

Ուժային երկու կառույցների մարզական հակամարտությունում եղան թե գեղեցիկ գրոհներ, թե գնդակին տիրելու համար անհաշտ պայքար, թե վնասվածքներ, թե դեղին քարտեր՝ ճիշտ այնպես, ինչպես լինում է մեծ ֆուտբոլում:

Հանդիպման հիմնական ժամանակի 90 րոպեներին թիմերն անառիկ պահեցին իրենց դարպասները: Լրացուցիչ 10-ական րոպեանոց երկու խաղափուլերում էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Եվ «Վարչապետի գավաթի» խաղարկության պատմության մեջ առաջին անգամ հաղթողին որոշելու համար նշանակվեց 11 մետրանոցների հարվածաշար: Այստեղ արդեն ավելի դիպուկ գտնվեց Պաշտպանության նախարարության թիմը՝ 5:3: Հաղթողը եւ հաջորդաբար նրան հաջորդած ՀՀ ոստիկանության եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության թիմերը պարգեւատրվեցին համապատասխան գավաթներով, մեդալներով, դրամական խրախուսանքով, իսկ մրցանակային եռյակը կազմած թիմերի ֆուտբոլիստները, մարզիչները եւ ղեկավարներն արժանացան մեկական լրակազմ մարզահագուստի: Հատուկ մրցանակներ էին սահմանված նաեւ տարբեր անվանակարգերում:

Մրցաշարի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը Հոբելյանական խաղարկության առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանին հանձնեց հատուկ գավաթ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930