Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական իշխանության ուկրաինական «սփոփանքը». 168 Ժամ

Նոյեմբեր 23,2013 12:25

Երկու օր է` Հայաստանի իշխանական շրջանակներում իսկական ցնծություն է տիրում՝ կապված Ուկրաինայի իշխանությունների՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման գործընթացը դադարեցնելու որոշման հետ:

Իշխանության շատ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում չեն թաքցնում իրենց ոգևորությունը, որի հիմքում ընկած է ուկրաինացիների անհաջողությամբ սեփական անկարողությունը մխիթարելու մոլորությունը:

Այդ մխիթարանքի իմաստն այն է, որ անգամ 46 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինան չկարողացավ դիմակայել Ռուսաստանի ճնշմանը և ավելի խայտառակ կերպով հետ կանգնեց Եվրոպայի հետ ասոցիացումից, քան անհամեմատ ավելի փոքր ու աղքատ Հայաստանը, որը ասոցիացումից հրաժարվեց ոչ թե` վիլնյուսյան գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ, այլ` ամբողջ 3 ամիս առաջ: Ուրիշի խեղճությամբ սեփական խեղճությունն ու ստրկությունն արդարացնելն անգամ կենցաղային մակարդակում թուլություն նշան է: Պետության պարագայում՝ առավել ևս: Հատկապես, որ մեր խեղճության արդարացումը զուգակցվում է Ռուսաստանի հզորության ճանաչման և դրան խոնարհվելու միջոցով:

Իրականում Ուկրաինայի հետ տեղի ունեցածը մեզ պետք է ոչ թե ոգևորի, այլ հերթական մտահոգության առիթը դառնա, քանի որ Եվրոպայի հանդեպ այս «հաղթարշավից» հետո Ռուսաստանը դառնալու է ավելի սանձարձակ, ինչն առաջին հերթին` արտահայվելու է Հայաստանի հետ հարաբերություններում:

Հոդվածն ամբողջությամբ՝ 168.am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930