Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի կազմում էլ ենք օտարալեզու դպրոցներ ունենալու, ՄՄ-ի կազմում էլ. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2013 12:11

Մենք ոչ խնդիր ունենք Պուտինի դեմ դուրս գալու և ոչ էլ Պուտինի ոտքի տակ պառկելու: Մեր խնդիրն այդ այցից բան քաղելն է: Եթե Պուտինի գալը կնպաստի, որ Ռուսաստանին անցած մեկ-երկու գործարան աշխատի Հայաստանում, եթե կնպաստի, որ Հայոց բանակի զինվորն ավելի լավ հանդերձանք, զենք ու պատրաստվածություն ունենա, եթե կնպաստի, որ Ադրբեջանը հաշիվ տա իրեն Ղարաբաղի ուղղությամբ կրակելիս, եթե կնպաստի, որ Թուրքիան մոռանա մեր խնդիրներին խառնվելու մասին, եթե կնպաստի ռուսաստանյան հայ գործարարների հաջողություններին, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը ծառայի մեր նպատակներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ ծրագրեր ունի Ռուսաստանը` կապված Բաշար Ասադի կառավարության կամ Իրանի միջուկային խնդիրների հետ:

Մեր հարցերի հարցը, ի վերջո, ոչ թե ԵՄ կամ ՄՄ մտնելն է, այլ այդ կառույցներից որևէ մեկի կազմում հայտնվելուց հետո ճիշտ կողմնորոշվելը և ադեկվատ քայլեր ձեռնարկելը: ԵՄ-ի հետ էլ սահման չունենք, ՄՄ-ի հետ էլ: ԵՄ-ի կազմում էլ ենք օտարալեզու դպրոցներ ունենալու, ՄՄ-ի կազմում էլ: Մեր պաշտոնյաները ՄՄ կազմում էլ, ԵՄ-ի կազմում էլ են նույն բութը լինելու: Կոռուպցիան նույնիսկ Աֆրիկայում կոռուպցիա է, Լիսկայի կարգի «լավ տղեն» Ամերիկայում էլ «լավ տղա» է: Այնպես որ, կարիք չկա մեր ներքին փտածությունների փարատումը ԵՄ-ում, և, հակառակը՝ դրանց խորացման վտանգները ՄՄ-ում տեսնելու:

Մենք հիմա շատ նման ենք այն մտրուկին, որ ուզում է մեջքին նստած բոռից ազատվել`օդում աքացիներ տալով: Անցորդները, որ չգիտեն բոռի մասին, մտածում են. «Քուռկիկն իր շվաքից է խրտնել»: Ուզում ենք ասել` ԵՄ-ի և Պուտինի ուղղությամբ քացիներ տալով` մենք մեզ ծիծաղելի դրության մեջ ենք դնում: Ավելին` անօգնական դրության մեջ: Եվ, որ ամենակարևորն է, դրանից ոչ ոք չի շահում, բացի մեր ապաշնորհ կառավարությունից: Մի քիչ որ ուշադիր նայեք` կնկատեք: Համենայնդեպս, մինչ օրս Պուտինը մեզ չի արգելել ցրել այս Ազգային ժողովն ու նոր կառավարություն ձևավորել:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930