Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ռուսաց լեզուն միայն մի կարգավիճակ կարող է ունենալ՝ օտար լեզվի կարգավիճակը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 23,2013 12:00

Հայաստանում ռուսաց լեզուն միայն մի կարգավիճակ կարող է ունենալ՝ օտար լեզվի կարգավիճակը: Հասկանալի է, որ Հայաստանի ռուսազգի քաղաքացիների համար մայրենին ռուսերենն է, բայց դա բոլորովին այլ հարց է եւ ուղղակի կապ չունի դիտարկվող խնդրի հետ:

Սահմանադրությամբ էլ հստակ ամրագրված է. «Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»: Վե՛րջ:
Սովորաբար երբ նման քննարկումներ են ծավալվում, մարդկանց մի խումբ խնդիրը տանում է միանգամայն այլ դաշտ, որ մի՞թե պետք չէ լեզուներ իմանալ: Դա անտեղի հարցադրում է: Իհարկե, պետք է իմանալ, պետք է սովորել ե՛ւ ռուսերեն, ե՛ւ անգլերեն, ե՛ւ իսպաներեն: Հա՛, թշնամու լեզուն էլ պետք է իմանալ, այսինքն՝ թուրքերեն սովորել: Լեզուների իմացությունը, այն էլ՝ մեր օրերում ու մեր ազգի դեպքում, կարեւոր է:

Ո՞ՐՆ Է ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ծուխը, ամեն դեպքում, անկրակ չի լինում: Եվ կաթից վառվածը թանն էլ է փչելով խմում: Խորհրդային տարիներին ռուսականացումը Հայաստանում այն աստիճանի էր հասել, որ կային հայ երեխաներ, որոնք մայրենի էին համարում ռուսերենը ու գրեթե անտեղյակ էին հայերենից: Իսկ պետական շատ ու շատ հաստատություններում էլ գործավարության հիմնական լեզուն ռուսերենն էր: Զգացմունքային ընկալումները մի կողմ՝ դա ազգն ուծացման տանելու ճանապարհն էր:
Եվ հիմա, երբ արծարծվում է «լեզվական հարցը», շատերը մտահոգվում են հենց նման հեռանկարից, որ մեր հասարակության մի հատվածի օտարամոլությունը կարող է օգտագործվել հիշյալ «ճանապարհը» վերականգնելու փորձեր կատարելու համար: Մի բան, որը, վստահ ենք, տեղի չի ունենա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930