Այս օրերին Հռոմում ընթացող Եվրոպական երկրների ԱՕԿ-ների 42-րդ տարեկան համաժողովում Հայաստանի եւ Էստոնիայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներ Գագիկ Ծառուկյանն ու Նեյնար Սելին համագործակցության պայմանագիր են ստորագրել: Այս մասին ИА REGNUM-ին տեղեկացրել են Էստոնիայի ազգային օլիմպիական կոմիտեից: Պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանն իր մարզումային բազաները կտրամադրի էստոնացի մարզիկներին, մարզումային մեթոդիկայի փոխանակում կատարել, պայքարել դոպինգի դեմ եւ սպորտային բժշկության ոլորտներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ